Որտեղի՞ց են վերցրել «աղավնի» տեխնոլոգիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

 Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Պատարագի ընթացքում իշխող ուժի քարոզչական մեքենան փորձեց կիրառել քաղաքական աճպարարական հնարք՝ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաների վրա հանկարծ հայտնված աղավնու միջոցով։ Դեռ պատարագը չավարտված՝ քպամերձ հարթակներն սկսեցին կայծակնային արագությամբ տարածել այդ լուսանկարները՝ ներկայացնելով դրանք որպես իբր «Աստծո նշան»։ Այնինչ, շատերը նկատեցին, թե նման «խաղաղության աղավնին» ինչպիսի նշան կարող էր լինել հենց այն ավտոշարասյան պայմաններում, երբ այդ մեքենաներից մեկը մի քանի տարի առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին։

Ի դեպ, այս տեխնոլոգիան, որից օգտվել են իշխանության խորհրդատուները, նորություն չէ։ Այն թուրքական քարոզչամեքենայի դասական հնարք է, որը վերջին տասնամյակներում բազմիցս կիրառվել է Թուրքիայում՝ իշխանության քաղաքական օրակարգը «սրբացնելու» և առաջնորդին «Աստծո ընտրյալ» կերպարով ներկայացնելու նպատակով։ Օրինակ՝ 2015 թ. օգոստոսի 16-ին Ռիզեում մզկիթի բացման արարողության ժամանակ Էրդողանի գլխին «զարմանալի հանգամանքներում» հայտնված թռչունը թուրքական իշխանամերձ մամուլը նույն պահին ներկայացրեց որպես «Աստծո նշան»։ Այդ ժամանակ Էրդողանը գտնվում էր իր քաղաքական կենսագրության ամենացածր վարկանիշի փուլում, իսկ ընդդիմության ու հասարակական գործիչների դեմ բռնաճնշումները հասել էին գագաթնակետին։ «Աղավնու հրաշքը» մատուցվեց որպես «վերից ուղերձ», ինչը հանրային ընկալման վրա իրական ազդեցություն ունեցավ։

Հենց այդ փորձված մեխանիզմն էլ, ըստ աղբյուրների, որոշել են կրկնել նաև Հայաստանում՝ այս անգամ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Այսպիսով, «խաղաղության աղավնու» քաղաքական շահարկումը ոչ թե հայկական իրականությունից բխող երևույթ է, այլ թուրքական քաղտեխնոլոգիական մշակույթի ներմուծում՝ հստակ քաղաքական նպատակներով, որով փորձ է արվել հոգեբանական մանիպուլ յացիայի միջոցով կոծկել Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և իշխանության առաջնորդին ներկայացնել «աստվածային նշաններով օժտված» կերպարով։ Այսինքն, անգամ սեփական լոգոն թուրքական կուսակցությունից փոխառած ՔՊ-ն այժմ էլ փոխառել է թուրք քաղտեխնոլոգների «խաղաղության աղավնի» օպերացիան՝ որպես հոգեբանական ազդեցության միջոց Հայաստանում. հասկանալի է՝ նպատակը Եկեղեցու դեմ աճող ճնշումների ֆոնին հասարակական նեգատիվը մեղմելը և Փաշինյանին «վերից եկող ընտրության» խորհրդանիշով ներկայացնելը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին Պատարագչի կողմից անունների զեղչումը նշանակում է, որ նա մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ Axios-ը հաղորդում է Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերի հնարավոր հանդիպման մասին TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է որպես սուվերենության մաշման հերթական փուլ․ Սուրենյանց Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել «Հելոբիթ»-ում 5000 դոլար եմ ներդրել ու կորցրել․ տուժած քաղաքացին մանրամասնում է (video) Ռուբեն Բաբայանը երեկ հայտնվել է խղճուկ վիճակում․ Նարինե Դիլբարյան (video) Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Որքան գումար կհատկացվի ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video) Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա Դատարանը հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրվարույթի ձգձգումը խնդրահարույց է․ փաստաբան Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elysion»-ը գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան Հակոբյան Սյունիքի համար վարկ եք վերցնում, ժողովրդի հաշվին տոկոսնե՞րն եք տալու․ Աննա Գրիգորյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am