Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» հայտարարագրերի վերաբերյալ նախագիծը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծությունը միասնական և հստակ չափորոշիչների սահմանմամբ, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ռիսկային հայտարարագրերի արագ և օբյեկտիվ բացահայտումը։ Առաջարկվող իրավական կարգավորումները պարունակում են ռիսկահեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հայտարարագրերի վերլուծությունը կազմակերպել թիրախային, համապարփակ և միատեսակ սկզբունքներով։

Ներկայացվում է առաջարկ՝ սահմանելու հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ, որոնք կնպաստեն վերլուծական գործընթացի ինստիտուցիոնալացմանը և կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետ կիրառմանը։

Ռիսկային չափորոշիչները ներառում են ինչպես ավտոմատ հաշվարկվող ցուցանիշներ (օրինակ՝ ընթացիկ տարեկան ծախսերի բացասական մեծություն, կանխիկ միջոցների առկայություն համադրված այլ հանգամանքների հետ և այլն), այնպես էլ լրացուցիչ ռիսկի գործոններ, որոնք կարող են յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվել իրավասու ստորաբաժանման կողմից՝ հիմնվելով փաստական տվյալների և հայտարարատուի ընդհանուր գույքային դրության վրա։

Կարգավորումը նաև սահմանում է ռիսկային ցուցանիշների հիման վրա ամենամյա վերլուծության ենթակա հայտարարատուների և հայտարարագրերի ցանկի ձևավորման մեխանիզմը, ներառյալ ինքնաշխատ կերպով արտահանվող ցուցակների օգտագործումը։

Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել հայտարարագրերի վերլուծության ռիսկահեն, միատեսակ և թիրախային մոտեցում, առավել արդյունավետ կառավարել հանձնաժողովի ռեսուրսները և բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերման մակարդակը։ Ակնկալվում է ավելացնել վերլուծությունների հասցեականությունը և արդյունավետությունը, նվազեցնել սուբյեկտիվ մոտեցումների հավանականությունը, նպաստել հայտարարագրման ինստիտուտի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, ապահովել կանխարգելիչ մեխանիզմների առավել արդյունավետ կիրառում։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
«Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին Պատարագչի կողմից անունների զեղչումը նշանակում է, որ նա մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ Axios-ը հաղորդում է Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերի հնարավոր հանդիպման մասին TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է որպես սուվերենության մաշման հերթական փուլ․ Սուրենյանց Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել «Հելոբիթ»-ում 5000 դոլար եմ ներդրել ու կորցրել․ տուժած քաղաքացին մանրամասնում է (video) Ռուբեն Բաբայանը երեկ հայտնվել է խղճուկ վիճակում․ Նարինե Դիլբարյան (video) Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Որքան գումար կհատկացվի ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am