Թրամփը «փչացնում է» Զելենսկուն, որպեսզի կարողանա նրան ստիպել կնքել խաղաղ պայմանագիր Մոսկվայի հետ

Արևմտյան գրեթե բոլոր փորձագետների կարծիքով՝ Զելենսկուվրա կոռուպցիոն կոմպրոմատների փաթեթի հրապարակումը մեկ պատճառ ուներ.ստիպել նրան, որպեսզի նա համաձայնվի կնքել խաղաղ պայմանագիր՝Մոսկվայի պայմանների հիման վրա:

Մոսկվայում արդեն հաստատել են, որ մինչուկրաինական կոռուպցիոն սկանդալի հրապարակումը, Թրամփի և Պուտինի վարչակազմերի միջև ընթանում էին գաղտնի բանակցություններ՝ պատերազմի դաթարեցման վերաբերյալ:

Հենց այդ պատճառով էր նաև, որ Պուտինի հատուկ հարցերով բանագնաց՝ Կիրիլ Դմիտրիևը այցելել էր Վաշինգտոն:

Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական հարցերով Թրամփի երկու խորհրդականներից Ուիթկոֆից և Կիթ Կելլոքից վերջինս լքել է իր պաշտոնը:

Բանն այն է, որ Ուիթկոֆը պայմանական «աշխատում էր» Մոսկվայի հետ, իսկ Կելլմքը՝ Կիևի: Եվ այնպես էր ստացվել, որ Ուիթկոֆը ավելի շատ հակված էր ռուսների առաջարկներին, իսկ Կելլոքը՝ ուկրաինացիների:

Սակայն պատերազմական ճակատում ռուսների վերջին հաջողությունները կանխորոշեցին, թե Վաշինգտոնը որ կողմի շահերն է ավելի շատ հաշվի առնելու:

Ռուսների կողմից Կուպյանսկի գրավումը կանխորոշեց այս հարցը, և Թրամփի «խորհրդով» Կելլոքը հրաժարական տվեց իր պաշտոնից, և Ուիթկոֆը դարձավ ռուս-ուկրաինական հարցում միակ ամերիկյան բանագնացը: Իսկ դա նշանակում է, որ Թրամփնավելի շատ պիտի հաշվի առներ ռուսների, այլ ոչ թե ուկրաինացիների շահերը:

Հենց այդ պատճառով էլ բռնկվեց Ուկրաինայում այս կոռուպցիոն սկանդալը, որպեսզի Զելենսկին դառնա «կաղ բադ» և ստիպված լինի բավարարել Թրամփի պահանջները:

Զելենսկին այս ամենը ճիշտ գնահատեց և որոշեց օգնություն խնդրել Թուրքիայի նախագահ Էրդողանից:

Ինչո՞ւ Էրդողանից, քանի որ Մակրոնը, Մերցը և Ստարմերը դարձել են փաստացի քաղաքական դիակներ, որոնց չի հարգում Թրամփը, իսկ Պուտինը նրանց գնահատում է պարտված գործիչներ:

Չինաստանը խաղում է Ռուսաստանի օգտին, և միակ գործիչն, ով դեռ հարգանք ունի Պուտինի և Թրամփի մոտ մնացել է Էրդողանը:

Հենց այս պատճառով է, որ կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո Զելենսկին մեկնեց Թուրքիա, որպեսզի օգնություն խնդրի Էրդողանից:

Ինչով կարող է օգնել Զելենսկուն Էրդողանը, դժվար է ասել:

Թրամփը իմպերատիվ պահանջում է Զելենսկուց համաձայնվել ռուսական կապիտուլյացիոն առաջարկի հետ, որի համար Թուրքիա է ուղարկում իր բանագնաց Ուիթկոֆին: Սակայն Զելենսկին վերջինիս հետ չի հանդիպում և լղոզված պատասխան է տալիս, թե ինչ է մտածում Թրամփի առաջարկի մասին:

Ի պատասխան դրա, Թրամփը իր վերջին քայլն է անում, Կիև է ուղարկում Պենտագոնի պատվիրակությունը՝ Զելենսկուն վերջնագիր ներկայացնելու համար:

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, ինչպես նաև ԱՄՆ բանակի երկու չորսաստղանի գեներալներ, պիտի փորձեն համոզել Զելենսկուն՝համաձայնվել Թրամփի առաջարկների հետ:

Սակայն հետաքրքիր է, որ այս ֆոնին, ռուսական շրջանակները զգուշացնում են ամերիկացիներին, որ Զելենսկուն համոզելը անիմաստ գործ է, քանզի նա իվիճակի չէ որևէ փաստաթուղթ կնքել Մոսկվայի հետ: Ի պատասխան դրա, երեկ ռուսական լրատվամիջոցները մի տեսանյութ տարածեցին, թե ինչպես է Պուտինը զինվորական զգեստով այցելում բանակի գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ զինվորական վերնախավին և հաշվետվություն ստանում ռազմաճակատի իրավիճակից:

Այս հարթակում, Պուտինըհայտարարում է, որ Զելենսկին հանցագործ է: «Սա հանցավոր խումբ է, որը իշխանությունը պահում է անձնական հարստացման համար։ Բոլորի համար պարզ է, որ այս մարդիկ, ոսկե կճուճների վրա նստած, հազիվ թե մտածում են Ուկրաինայում հասարակ մարդկանց կամ հասարակ զինվորների ճակատագրի մասին»,-ընդգծում է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հղում է անում ուկրաինական կոռուպցիոն սկանդալին և փաստացի մեսիջ է ուղարկում Թրամփին, որ Զելենսկուհետ բանակցելը անիմաստ է,և պետք է շտապ փոխել իրեն մեկ այլ անձով, ով պատրաստ կլինի համաձայնվել ռուս-ամերիկյան առաջարկին:

Թրամփի և Պուտինի այս գաղտնի քայլերիցխիստ մտահոգված ենոչ միայն Զելենսկին և իր թիմը, այլև ներկայիս եվրոպական երկրների ղեկավարների մեծ մասը: Քանի որ Զելենսկուհեռանալը կարող է անորոշության մեջ գցելողջ Եվրոպային, որն այս երեք տարվա ընթացքում Ուկրաինայի վրա ծախսել է ավելի քան 200 մլրդ եվրո:

Բացի այդ, եթե պարզվի, որ Զելենսկին հանցագործ է, ապա Եվրոպայի ժողովուրդները իրենց վերնախավերից հաշվետվություն են պահանջելու, թե ուր է գնացել իրենց օգնությունը,և ով պիտի պատասխանատվության ենթարկվի:

Չի բացառվում, Զելենսկուշուրջ կոռուպցիոն սկանդալը հասնի նաև Բայդենին, Մակրոնին և մյուս եվրոպական լիդերներին:

Ի վերջո,բոլորի առջև Ֆրանսիայի նախկին նախագահՍարկոզիիմեղադրականն է, որտեղ նա մեծ գումարներ էր ստացել Լիբիայի նախկին բռնապետ Քադդաֆիի կողմից:

Չկա ոչ մի երաշխիք, որ, օրինակ, մի գեղեցիկ օր, ուկրիանական հակակոռուպցիոն բյուրոն չհրապարակի մի ձայնագրություն, որտեղ լսվեն նաև Բայդենի որդու, Մակրոնի անունները:

Կարող է և նման ձայնագրություններ չհրապարակվեն, սակայն սույն փաստը, որ Զելենսկուն որոշել են խաղից դուրս թողնել, չի կարող չմտահոգել ներկայիս արևմտյան լիդերներին:

Պարզ է մեկ բան.որ ինչպես Զելենսկու«Ալի Բաբան և հանցագործները» նախագծի ավարտն է մոտենում, այնպես էլ՝քաղաքական իրենց մահկանացուն են կնքելու նաև Հայաստանի, Մոլդովայի և այլ երկրների «Ալի Բաբաներն ու իրենց հանցագործները»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 552 անգամ
Լրահոս
Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում Փաշինյանը պաշտոնից ազատել է Խոշոր ավտովթար Երևանում Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան «Դու տղամարդ ես, թե՞ կին»․ Զախարովայի մեջբերումը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT «Պուտինը փրկում է Փաշինյանին» (video) Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Այս մարդը շուտով ստիպված է լինելու հերքել, որ ինքը Նարեկ Նալբանդյանն է Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար Լսի՛ր՝ ոնց են ադրբեջանցի չոբանները հայտնվել Տիգրանաշենում․ դե ապացուցիր՝ Քյարքին Ադրբեջանի անկլավ է (video) Ծառուկյանի կալանքի երկարացման մասին որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում Ինչպես և ինչու Վլադիմիր Պուտինը օգնեց իր Նիկոլին խուսափել Եվրամիության ճնշումից Իրանը Ռուսաստանի համար ժամանակ շահեց. ի՞նչ ռազմական օպերացիա սկսեց Ռուսաստանը․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am