Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը գրառումներ թողած օգտատերերը ևս հայտնվել են իրավապահների դիտակետում. Aravot

aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատավարությունը Քրեական ոստիկանության վարչություն (ՔՈԳ վարչություն) ուսումնասիրման է ուղարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 20-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցի մի քանի օգտատերերի կողմից Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների գործողությունների մասին կատարված գրառումներ։

Դրանք որակվել են որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Այսպես՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՔՈԳ վարչություն է ուղարկվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Լևոն Գասաբյանի կողմից հրապարակված գրառումը կամ ավելի ճիշտ մեկնաբանությունը, որը նա կատարել է հոկտեմբերի 20-ին «Radio Aurora» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Բախում Գյումրու համայնքապետարանի դիմաց, ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին» խորագրով տեսանյութի տակ։ Իրավապահները գտել են, որ օգտատերը, զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով, ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ։

Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դարձյալ ՔՈԳ վարչություն է ուղարկել մեկ այլ օգտատիրոջ գրառում։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Անուշ Պետրոսյան անուն-ազգանունով օգտատերը, որն, ի դեպ, ՌԴ քաղաքացի է, հոկտեմբերի 21-ին «Hayeli.am» կայքի ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով հրապարակված «Շտապ․ Aysor.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում այսօր ևս բազմաթիվ մարդկանց են բերման ենթարկել, ՁՊՎ-ներում արդեն չեն կարողանում տեղավորել, ձերբակալվածների մի մասին տեղափոխում են Արտաշատ» խորագրով տեսանյութի տակ մեկնաբանություն է թողել։

դիտվել է 432 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am