ՔՊ-ն դաղալ է խաղում

Քաղաքականությունն ինձ միշտ է հետաքրքրել, բայց մինչև պատերազմն ու այս բոլոր արհավիրքները՝ ավելի շատ ակադեմիական իմաստով՝ իբրև գիտություն և տեխնոլոգիաների համակցություն։ Նախորդ իշխանության ժամանակ ևս հայացքներս ընդդիմադիր էին, բայց ունեի հարգանք որոշ անձանց և պետական ինստիտուտների հանդեպ։ Հինգ տարի և մեկ շաբաթ առաջ հասկացա, որ քաղաքականությունը սկսել է զբաղվել ինձնով ու իմ ապագայով, և այլընտրանք չտեսա` բացի պայքարից, քանի որ ուզում եմ ապրել իմ երկրում, բայց միաժամանակ չեմ պատկերացնում ինձ երջանիկ և օրինապաշտ հարկատու մի երկրում, որը կառավարվում է ապազգային և անգրագետ մի խմբի կողմից։

Այս հինգ տարիների մեջ արդեն մասնակցել կամ ակտիվ ներգրավված եմ եղել 4 ընտրություններում։ Սա արդեն չորրորդ հետընտրական երկուշաբթին է, որ Նիկոլը առաջին տեղում է, և կարող եմ ասել մի քանի բան․

1. Քաղաքականությունում զգացմունքը չի կարևոր․ կարևոր է հաշվարկը։ Դաշինքները կարող են լինել և՛ անհրաժեշտ, և՛ կործանարար:

2. Միայն փողը կամ լավ անունը քաղաքականություն չեն կառուցում․ դրա համար պետք են գիտելիք, տեխնոլոգիաներ և քրտնաջան աշխատանք։

3. Ամոթ չէ ընդունել, որ քաղաքականապես այնքան կշիռ չունես, որ առանձին մասնակցես ընտրությանը։ Ցավալի է, որ թերի պատկերացումներիդ արդյունքում վաստակածդ քվեն գնում է հակառակորդիդ։

4. Այն քաղաքական միավորները, որոնք կաշկանդված են հանդես գալ սեփական դեմքով և նման վճռական պահերին պատրաստ չեն անձնապես ներգրավվել, աշխատել և ներդնել իրենց լուման ընդհանուր գործին` առհասարակ պետք չեն քաղաքական դաշտին։

5. Այո, ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում: Բայց փաստն այն է, որ հավաքական ընդդիմության նման անկազմակերպ և քաոտիկ աշխատանքի պարագայում փողոցով իշխանափոխության հասնելն էլ ավելի անհնար է, քան ընտրություններով: Մի դեպքում քաղաքացուն պետք է ասենք՝ «արի ընտրատեղամաս 15 րոպեով», մյուս դեպքում՝ «արի փողոց՝ պայքարելու անորոշ ժամկետով»։

Նիկոլը, անկասկած, կօգտագործի այս հաղթանակը Եկեղեցու դեմ իր պիղծ արշավում, և հայ Ազգը կրկին կտուժի ու ստիպված կլինի հետո անել ավելին, անհրաժեշտ պահին նվազագույնը չանելու պատճառով։

Որպես այս հինգ տարվա պայքարի շարքային զինվոր՝ կասեմ մի բան․ հունիսի ընտրությունն ու հունիսի 8-ի առավոտը կլինեն ճակատագրական...

Ինչ էլ մեզ հետ լինի, ուրեմն մենք հենց դրան ենք արժանի ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է․ պատգամավոր Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է նոր «Թուրան» ձևավորելու գործողությունների պլանը Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար․ քաղաքագետ Անկարան դեռ սպասում է Պուտինին Գազայում հրադադարից հետո Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 390 պաղեստինցի է զոհվել «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը․ «Ազատություն» Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ խոշոր տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիրը «Ինքնությունը չպարզված» դատավորից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով վարույթ է ուղարկվել Իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վարորդներից մեկը սթափ չէր Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը․ Աբրահամյան Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ» Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Վեփափառի հրաժարականի պահանջով. «Իրավունք» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ» Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. «Իրավունք» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ» Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am