Մանրամասներ՝ Վաղարշապատում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունների մասին

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է տարածել՝ Վաղարշապատ, Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոց, տուն 65Ա հասցեում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունները որևէ փաստական հիմք չունեն։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ընտրողների նախնական և վերջնական ցուցակների հրապարակումն ը իրականացվում է տվյալ հասցեներում հաշվառված անձանց և նրանց ընտրատեղամասերի ճշգրտման նպատակով։ Դրանով ապահովվում է ընտրական ցուցակների թափանցիկությունն ու հաշվառումների ստուգելիությունը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոց, տուն 65Ա» հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ մինչ օրս ծառայությունում որևէ ճշգրտման դիմում կամ տեղեկատվություն չի ստացվել։

Տվյալ հասցեում ներկայումս հաշվառված են 22 անձ, որոնցից փաստացի հիմունքներով հաշվառված են միայն 2-ը։ Մնացած 20 անձանց հաշվառումը կատարվել է պատշաճ վարչարարության հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով։

Նշված հասցեում հաշվառումը կատարվել է 2021 թվականին, այսինքն՝ առաջիկա ընտրությունների ընտրացուցակների հրապարակումից շուրջ չորս տարի առաջ։

Նշվածը փաստում է, որ ընտրացուցակ կեղծելու կամ տվյալ հասցեում ընտրող ավելացնելու վերաբերյալ տարածվող հայտարարությունները որևէ փաստական հիմք չունեն։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված կամ մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներից և հայտարարություններից։

Տարվա ընթացքում ստացված նմանատիպ ահազանգերի ուսումնասիրությունների ընթացքում անճշտություններ չեն արձանագրվել։

Հաշվառման կամ տվյալների հնարավոր սխալների հայտնաբերման դեպքում կնախաձեռնվի համապատասխան ծառայողական քննություն՝ օրենքով սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրությունում։

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար Արմավիրի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք. Դատախազություն Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել. գյուղը շոկի մեջ է Ինչ եղանակ է սպասվում Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է․ Իրանը թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Լույս չի լինի Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն» Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան «Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետ Հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Արցախի ԱԺ նախագահ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու համար իրավական հիմքեր չկան. Հակոբյան Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին․ «Ուժեղ Հայաստան» Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am