«Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում․․․

ԱՄՆ–ում «Աղոթքի նախաճաշը» տասնամյակների պատմություն ունեցող քաղաքական ավանդույթ է։ Այնտեղ մարդիկ գիտեն՝ ինչի համար են նստում նույն սեղանի շուրջ։ Բարոյական արժեքների, փոխընդունման, հանդուրժողականության մասին խոսելը չի պահանջում բացատրություն․ դա միջավայրի բնական մասն է։

Հայաստանում… սովորականի պես ուրիշ բան ստացվեց։ ԱՄՆ–ից եկող հերթական ֆուկը դարձավ հերթական ձևի ներմուծում։ Տեսան՝ Երևանում էլ կարելի է նույն ձևաչափը կազմակերպել, հյուրեր կանչել, լուսանկարներ ունենալ, ու վերջ՝ տեսքն ապահովված է, իմիտացիան՝ նույնպես։ «Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում…

Բայց մի նրբություն կա, որը, ցավոք, ոչ մի «copy–paste» չի վերացնում․

Աղոթքի նախաճաշին բարոյականության մասին խոսելու համար նախ պետք է ունենալ բարոյական հող։ Երբ օրվա իշխանությունը խոսում է հանդուրժողականության մասին, հասարակությունն արդեն վաղուց գիտի՝ դա պարզապես ձևակերպում է, ոչ թե իրականություն։ Լավագույն դեպքում՝ կենացների մակարդակով նախաճաշ։ Եկեղեցու դեմ արշավող Փաշինյանն  ասում է՝ «կրոնական հանդուրժողականությունը մեր օրակարգում է»։ Հասարակությունն արձագանքում է՝ բանտերով լցված Սրբազանները և բեմադրված պատարագները վկա։

Եվ մի կարևոր ճշմարտություն կա, որը բոլոր հյուրերը, բոլոր դեսպանները, բոլոր «միջազգային գործընկերները» շատ լավ հասկանում են՝մենք իսկապես անհավանական հանդուրժող ազգ ենք դարձել։ Հանդուրժում ենք երկիրը նվաստացուցիչ պարտության տանող իշխանությանը, հանդուրժում ենք, որ մի ամբողջ ժողովուրդ զրկվել է իր բնօրրանից։ Հանդուրժում են ՀՀ սուվերեն տարածքները հանձնող իշխանությանը։ Նրանք հասկանում են՝ այդ կարգի իշխանությանը  հանդուրժելուց հետո ուրիշ ի՞նչ կարող ենք  չհանդուրժել։

Ու հենց այս պատճառով էլ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում ստացվում է ոչ թե արժեհամակարգ ունեցող երկրի արարողակարգ, այլ տխուր պատկեր՝ բարոյականության վերաբերյալ միջոցառում՝ բարոյականության բացակայության ֆոնին։ Կրոնական հանդուրժողականություն է քարոզում , երբ հազարամյա Եկեղեցու դեմ է արշավում․․


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար․ քաղաքագետ Անկարան դեռ սպասում է Պուտինին Գազայում հրադադարից հետո Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 390 պաղեստինցի է զոհվել «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը․ «Ազատություն» Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ խոշոր տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիրը «Ինքնությունը չպարզված» դատավորից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով վարույթ է ուղարկվել Իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վարորդներից մեկը սթափ չէր Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը․ Աբրահամյան Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ» Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Վեփափառի հրաժարականի պահանջով. «Իրավունք» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ» Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. «Իրավունք» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ» Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ» Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am