Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, եւ Հայաստանը եւս բախվում է գոյության սպառնալիքին. Ջոն Էյբներ

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, բայց այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բախվում գոյության սպառնալիքի, այսօր՝ նոյեմբերի 15-ին Երեւանում, մամուլի ասուլիսում հայտնել է կրոնների իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Chrictian Solidarity International-ի (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները։

«Եվ այսպես, մենք այսօր այստեղ ենք, Երեւանում, որովհետեւ մեզ սիրահոժար հրավիրել են մասնակցել առաջին Աղոթք-նախաճաշին Հայաստանի Հանրապետության համար՝ վարչապետի օրհնությամբ եւ ներկայությամբ։ Բայց մենք հավաքվել ենք այստեղ ոչ միայն հանուն Աղոթք-նախաճաշի։ Մենք բոլորս գիտենք ճգնաժամի մասին, որին բախվել է Հայ Առաքելական եկեղեցին, կաթողիկոսի հրաժարականի պահանջների մասին, բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալությունների եւ Եկեղեցու տարբեր անդամների հետապնդումների մասին»,- ընդգծել է Ջոն Էյբները։

Նրա խոսքով՝ CSI-ն առաջին անգամ ներգրավվել է հայկական հարցերում 1990-ականների սկզբին։

«Մենք ճանապարհորդել ենք լեդի Քոքսի հետ, որը շատ մարդկանց էր ճանաչում այստեղ՝ Հայաստանում։ Եվ մենք անընդհատ վերադառնում էինք՝ ոչ միայն մեզ հետ լրագրողների բերելով, այլեւ գրելով մարդու իրավունքների մասին մեր սեփական զեկույցները եւ մարդասիրական օգնություն տրամադրելով տեղական համայնքներին»,- նշել է իրավապաշտպանը։

Ինչպես ընդգծել է Էյբները, Լեռնային Ղարաբաղում կրոնական զտումներից հետո Հայաստանն է այժմ կանգնած գոյության սպառնալիքի առաջ։

«Նա ստիպված էր գնալ զիջումների զիջումների հետեւից։ Խնդիրը հանրապետության առջեւ է կանգնած հիմա, երբ Ղարաբաղին վերջ է տրված։ Եվ նրանք բոլորը չէ, որ կգնան տարբեր զիջումների։ Սակայն զիջումներից մեկը, որը պետք է արվի, դա խաղաղության պայմաններից մեկն է, այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին, որը պատմականորեն համերաշխ է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, պետք է դադարեցնի անել դա։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ եկեղեցին, այլ ինստիտուտները, բայց հատկապես եկեղեցին, որը հայ քրիստոնեական հավատի, ինչպես նաեւ ազգի հենարանն էր, երբ պետություն չկար, ենթարկվում են ճնշման, որն ստիպում է նրանց պարզապես ծառայել պետությանը, դառնալ նրա գործակալը»,- ընդգծել է Էյբները։


NEWS.am

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Իսրայելի ՊԲ-ն վարժանքներ է անցկացնում՝ հանկարծակի պատերազմի պատրաստվածությունը բարձրացնելու համար Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ 2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am