Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, եւ Հայաստանը եւս բախվում է գոյության սպառնալիքին. Ջոն Էյբներ

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, բայց այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բախվում գոյության սպառնալիքի, այսօր՝ նոյեմբերի 15-ին Երեւանում, մամուլի ասուլիսում հայտնել է կրոնների իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Chrictian Solidarity International-ի (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները։

«Եվ այսպես, մենք այսօր այստեղ ենք, Երեւանում, որովհետեւ մեզ սիրահոժար հրավիրել են մասնակցել առաջին Աղոթք-նախաճաշին Հայաստանի Հանրապետության համար՝ վարչապետի օրհնությամբ եւ ներկայությամբ։ Բայց մենք հավաքվել ենք այստեղ ոչ միայն հանուն Աղոթք-նախաճաշի։ Մենք բոլորս գիտենք ճգնաժամի մասին, որին բախվել է Հայ Առաքելական եկեղեցին, կաթողիկոսի հրաժարականի պահանջների մասին, բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալությունների եւ Եկեղեցու տարբեր անդամների հետապնդումների մասին»,- ընդգծել է Ջոն Էյբները։

Նրա խոսքով՝ CSI-ն առաջին անգամ ներգրավվել է հայկական հարցերում 1990-ականների սկզբին։

«Մենք ճանապարհորդել ենք լեդի Քոքսի հետ, որը շատ մարդկանց էր ճանաչում այստեղ՝ Հայաստանում։ Եվ մենք անընդհատ վերադառնում էինք՝ ոչ միայն մեզ հետ լրագրողների բերելով, այլեւ գրելով մարդու իրավունքների մասին մեր սեփական զեկույցները եւ մարդասիրական օգնություն տրամադրելով տեղական համայնքներին»,- նշել է իրավապաշտպանը։

Ինչպես ընդգծել է Էյբները, Լեռնային Ղարաբաղում կրոնական զտումներից հետո Հայաստանն է այժմ կանգնած գոյության սպառնալիքի առաջ։

«Նա ստիպված էր գնալ զիջումների զիջումների հետեւից։ Խնդիրը հանրապետության առջեւ է կանգնած հիմա, երբ Ղարաբաղին վերջ է տրված։ Եվ նրանք բոլորը չէ, որ կգնան տարբեր զիջումների։ Սակայն զիջումներից մեկը, որը պետք է արվի, դա խաղաղության պայմաններից մեկն է, այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին, որը պատմականորեն համերաշխ է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, պետք է դադարեցնի անել դա։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ եկեղեցին, այլ ինստիտուտները, բայց հատկապես եկեղեցին, որը հայ քրիստոնեական հավատի, ինչպես նաեւ ազգի հենարանն էր, երբ պետություն չկար, ենթարկվում են ճնշման, որն ստիպում է նրանց պարզապես ծառայել պետությանը, դառնալ նրա գործակալը»,- ընդգծել է Էյբները։


NEWS.am

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է նոր «Թուրան» ձևավորելու գործողությունների պլանը Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար․ քաղաքագետ Անկարան դեռ սպասում է Պուտինին Գազայում հրադադարից հետո Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 390 պաղեստինցի է զոհվել «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը․ «Ազատություն» Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ խոշոր տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիրը «Ինքնությունը չպարզված» դատավորից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով վարույթ է ուղարկվել Իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վարորդներից մեկը սթափ չէր Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը․ Աբրահամյան Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ» Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Վեփափառի հրաժարականի պահանջով. «Իրավունք» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ» Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. «Իրավունք» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ» Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ» Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am