Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Էս իշխանության ներկայացուցիչների պոռթկումներն ինձ մի ասույթ են միայն հիշեցնում` սելը ճռռալու տեղ, սելվորն է ճռռում: Փոխանակ մենք` հանրությունը խոսի- բողոքի իրենց ստերի, սխալների, ֆեյքնյուզի, մանիպուլյացիաների դեմ, իրենք են բողոքում ու դատապարտում…

Անցած օրը լսում եմ, թե ինչպես է Անի Գևորգյանը փորձում վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվող այդ բույսին ինչ որ բան բացատրել, ինչ որ հարցեր տալ, հորդորել, որ իր էջում կին լրագրողին չթիրախավորի…սա էլ անպատկառ ոճով դասեր է տալիս Անիին, բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին:

Անին կոռեկտության սահմաններում փորձում է առարկել, բայց գլխավորը չի ասում. ախր դու ո՞ վ ես, որ նման անառարկելի ոճով ու ամբարտավանությամբ գնահատականներ և դասեր տաս:

Այդ մե՛նք պետք է գնահատենք քո, ձեր կառավարության աշխատանքը և դուք պետք է աղոթեք, որ այդ գնահատականը շատ խիստ չլինի, որովհետև դուք մեր վճարած հարկերից եք վարձատրվում և պարտավոր եք ծառայել հասարակությանը, և երկրորդ` վնասից բացի դուք ոչ մի օգուտ չեք տվել ոչ այս երկրին, ոչ էլ մարդկությանն առհասարակ:

Իսկ անձամբ դո՛ւ, քո բան ու գործը թողած, բացառապես խառնակչությամբ, ֆեյքեր աշխատեցնելով, լրագրողների դեմ արշավներ կազմակերպելով ես զբաղված և պերֆեկթիվիներով ու ինչ որ նողկալի էջերով միայն հանրային պառակտումն ու թշնամանքն ես այս տարիներին խորացրել: Նաև ձեր սիվիկներով ու մյուս կայքերով պլինդուզից ցածր լրագրություն եք տարածել, ֆեյսբուքյան գրառումներով լրագրողներին եք թիրախավորել, դատի տվել…

Այսօր էլ 168-ի ինչ որ լուրն են դարձրել քննարկման թեմա: Ողջ թիմով գրում են ու գրում, հասել են ժուռնալիստների միության շենքը հետ վերցնելուն… Լսե՛ք՝ լրատվամիջոցներն ահռելի գործ են անում, և ձեր ստերն ու ձեր քայլերի իրական հետևանքներն են նաև բացահայտում: Անում են ոչ վատ, քան դա անում են աշխարհի բոլոր մյուս երկրների լրագրողները: Եվ նրանց գնահատական կարող են տալ բացառապես ընթերցողները:

Սխալներից ու վրիպումներից, իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ, բայց եթե լրատվամիջոցի սխալն ավելի շատ իրեն է վնասում և դա միշտ շտկելի է, ձեր սխալները մի ողջ ժողովրդի են վնասել, ճակատագրական են եղել մեր պետության համար և, ցավոք, այլևս ուղղման ենթակա չեն:

Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների մակարդակից ու սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց և զօրուգիշեր իր մեղքերի համար թողություն խնդրեր Բարձրյալից…

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ» Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Վեփափառի հրաժարականի պահանջով. «Իրավունք» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ» Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. «Իրավունք» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ» Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ» Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am