«Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, պարտությունը փորձում է ներկայացնել որպես լավություն». Տիգրան Աբրահամյանը՝ «8 միլիարդ դոլարի զենք գնելու» հայտարարության մասին

«Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում ներկայացնել։ Եթե նույնիսկ գնած էլ լինի, չի կարող արտացոլել այն մեծ թիվը, որը ներկայացնում է»,- Aysor.am-ին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե արտաքին պարտքի գումարներից 8 միլիարդ դոլարի զենք են գնել:

Ըստ պատգամավորի՝ այս թեմայի արծարծումը պայմանավորված է հանրային մեծ դժգոհությամբ, որ Նիկոլ Փաշինյանի 7,5 տարվա իշխանության ժամանակահատվածում ավելի շատ վարկեր են վերցվել, ու արտաքին պարտքը շատ ավելի է մեծացել, քան մյուս բոլոր իշխանությունների կառավարման ժամանակահատվածում.

«Իշխանությունը փորձում է որոշակի սրբագրումներ մտցնել՝ փորձելով դա փաթեթավորել զենք-զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի գնմամբ։ Հիշեցնեմ, որ գնումները, որոնք արվում են և արտաքին վարկային միջոցները, որոնք ներգրավվում են, վավերացվում են խորհրդարանում: Իսկ խորհրդարանում դրանք ներկայացվում են մանրամասն, թե ինչ նպատակով, որտեղ են ուղղվելու: Իրականում հիմնականում ներկայացվել են վարկեր՝ ուղղված ենթակառուցվածքների ստեղծմանը՝ ճանապարհ, ասֆալտ և այլն»:

Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով իշխանության պնդումներին, թե մեծ ծախսեր են ուղղում ռազմական ոլորտին, հիշեցրել է՝ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունները հսկայական ծավալի սպառազինություն, զենք- զինամթերք, զինտեխնիկա են որպես ավար թողել Ադրբեջանին, իսկ 2021-22 թթ. ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ խոցվել ու ոչնչացվել է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, օբյեկտներ և այլն.

«Հետևաբար, բնական էր՝ ցանկացած իշխանության պարագայում էլ պետք է ծախսեր ուղղվեին ռազմական ոլորտին՝ սկսած կացարանների ու զորանոցների ստեղծումից, մինչև առաջնագիծ:

Ասում են՝ առաջնագծի վրա մեծ գումարներ ենք դրել, բայց չեն ասում, որ նոր առաջնագիծ է ձևավորվել, որովհետև իրենց ստորագրությամբ 2020-ին Քաշաթաղի ու Քարվաճառի հանձնումից հետո Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը նոր սահմանագիծ են ունեցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում: Այսինքն՝ իրենց պարտությունը փորձում են ներկայացնել որպես լավություն կամ ցույց տալ, որ ավելի մեծ ծախսեր են կատարել, քան նախորդ իշխանությունները»:

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար․ քաղաքագետ Անկարան դեռ սպասում է Պուտինին Գազայում հրադադարից հետո Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 390 պաղեստինցի է զոհվել «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը․ «Ազատություն» Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ խոշոր տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիրը «Ինքնությունը չպարզված» դատավորից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով վարույթ է ուղարկվել Իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վարորդներից մեկը սթափ չէր Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը․ Աբրահամյան Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ» Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Վեփափառի հրաժարականի պահանջով. «Իրավունք» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ» Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. «Իրավունք» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ» Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ» Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am