Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները․ Կարապետյանի գործը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան

Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները, գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ բարերար Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ։

Նա նշել է․

«1. 2025 թվականի նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը հրապարակում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով իր որոշումը։
2. Նույն օրը որոշումը ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազություն։
3. Նույն օրը այն ստացվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։
4. Նույն օրը դատախազությունից որոշումը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե։
5. Նույն օրն այն ստացվում է քննչական կոմիտեում:
6. Նույն օրն այն հանձնվում է Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։
7.Նույն օրը քննչական խմբի ղեկավարը հասցնում է ամբողջությամբ ընթերցել ավելի քան 100 էջանոց որոշումը, վերլուծել Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:
8.Նույն օրը վերջինս դրանք ներառում է իր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մեջ։
9. Նույն օրը նա տպում և ստորագրում է միջնորդությունը։
10.Նույն օրը Դեղատան փողոցից շարժվում է դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Հակակոռուպցիոն դատարան և, չնայած մայրաքաղաքի հայտնի խցանումներին, ժամը 18:27-ին մուտք է անում դատարան՝ ներկայացնելով միջնորդությունը։

Ցանկացած մեկը, ով երբևէ առնչվել է՝ Վճռաբեկ դատարանի որոշումների ստացման, հանձնման, փոխանցման գործընթացին, դրանց հիման վրա փաստաթղթերի կազմման և աշխատանքային օրվա ավարտին Երևանում տեղաշարժվելու իրականությանը, կհաստատի՝ Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է»։

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի․ Սաղաթելյան Մի պարադոքսալ պատմություն Մասյացիոտնի թեմի նախկին առաջնորդի գործով․ փաստաբան ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում 8 ընկերություն է ներառել Տավուշում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Ինչքան կեղծավոր ու երկերեսանի եք․ հոգևորականը չի կարող սողալով ապրել․ Տեր Սարգիս Շղթայական ավտովթար Երեւանում մերկասառույցի պատճառով Մերկասառույցի պատճառով վթար. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Հայաստանին պետք է նոր նախագահ, որը կլինի ազգային արժանապատվության գլխավոր ջատագովը․ Մեսրոպ Առաքելյան ԲԿ-ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին Դա կատարյալ հիմարություն է․ Արման Ծառուկյան Դու հո ռոբո՞տ չես, ա՜յ անհող․․․ Վերաքննիչը բեկանեց Սրբազան պայքարի 3 մասնակիցների արդարացման վճիռը Իրանում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը. Արաղչի Ինչու են Արցախում մնացած 10 հայերն ու 1 ռուսը որոշել վերադառնալ Հայաստան Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական ՊԱԾ–ն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը Բողոքարկվել է Նարեկ Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին որոշումը Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները Կարևոր է, որ վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք. Տեր Արտաշես Ալիևը իշխանության կլանային ժառանգո՞րդ Սաստիկ բուք ու ձյան առատ տեղումներ Հանրապետությունում Փաստաբանի անչափահաս որդու առեւանգման փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործ. պաշտպանը միջնորդեց երկու մեղադրյալների առերեսում կազմակերպել Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am