«Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխական «պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով։ Այս անգամ թիրախում է Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։

Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրում է infocom.am-ի՝ «Իջեւան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել անդամներին փոխկապակցված ընկերություններից» հրապարակումը։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ըստ հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության՝ Իջեւանի համայնքապետարանը 2022-2025 թվականներին 193 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հոր` «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:


Համայնքապետարանը նույն ժամանակահատվածում եւս 79.8 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու մեկ այլ անդամի՝ Խաչատուր Համզյանի հետ փոխկապակցված «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ու «Փառանձեմ Նազինյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ: Բացի դրանից, համայնքապետարանը 2024 թվականին համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, կնքել է աշխատանքների ձեռքբերման պայմանագիր՝ 980 000 ՀՀ դրամ արժեքով:

Հրապարակման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է համալիր ուսումնասիրություն՝ քննարկված բոլոր դրվագներով: Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրել է իրականացված գնումների ընթացակարգերի եւ համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների համատեքստում: Հանձնաժողովն իրեն հասանելի տեղեկատվական աղբյուրների, գնումների տեղեկագրի տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022-2024 թվականներին համայնքի կարիքների համար շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է գնման չորս պայմանագիր: Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի եւ համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի միջեւ, նույն կուսակցության անդամ լինելու հիմքով, առկա է քաղաքական կապ: Միեւնույն ժամանակ, Խաչատուր Աթաբեկյանը անձնական հարաբերություններով է կապված «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակից եւ գործադիր մարմնի ղեկավար Արթուր Աթաբեկյանի հետ: Այդուհանդերձ, հաշվի առնելով պայմանագրերի կնքման ժամկետները, վարչական տույժ նշանակելու հիմքերը բացակայել են:

Հրապարակման մեկ այլ դրվագի ուսումնասիրությամբ, Հանձնաժողովը պարզել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022 թվականին եւ 2024 թվականին համայնքի կարիքների համար հիմնանորոգման աշխատանքների եւ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է երեք գնման պայմանագիր: Արթուր Ճաղարյանի եւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Խաչատուր Համզյանի միջեւ առկա են քաղաքական հարաբերություններ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով: Պայմանագրերի կնքման ժամանակահատվածում Խաչատուր Համզյանը հանդիսացել է «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը: Կնքված մեկ պայմանագրի դեպքում վերջինս հանդիսացել է նաեւ ընկերության միակ մասնակիցը:
Հրապարակման վերջին դրվագով պարզվել է, որ Արթուր Ճաղարյանը 2024 թվականին ծառայության գնման պայմանագիր է կնքել նաեւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ: Վերջիններիս միջեւ եւս առկա է քաղաքական կապ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով:

Նախքան «Հանրային ծառայության մասին» օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը՝ 2023 թվականի հունվարի 2-ի , պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը հիմնականում ներառում էր պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական կամ խնամիական կապերով կապված անձանց: Այդ համատեքստում, նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքված պայմանագրերի մասով, շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողով գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորություն չի ունեցել:

Ելնելով վերոգրյալից՝ Արթուր Ճաղարյանն ունեցել է պարտավորություն՝ «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Նաիրի Ջանվելյան» Ա/Ձ-ի հետ մեկական պայմանագրերի կնքման շրջանակում Հանձնաժողով ներկայացնել շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն, ինչը, սակայն, չի կատարվել: Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելու հիմքով՝ Արթուր Ճաղարյանի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ կիրառվել է վարչական տույժ՝ 300 հազար դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video) Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ, երբ Եվրոպան պահանջում էր ազատ արձակել հայ գերիներին 10 մլն ի բեհ եմ տվել անասնատերերին, որ նոր տարվան միս բերեն, հիմա ասում են՝ խանութը քանդելու են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am