Հայաստանի ապագան այսօր զգալիորեն կախված է վաղարշապատցիների ընտրությունից․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Վաղարշապատում կայանալիք ընտրություններին ընդամենը մեկ օր է մնացել։ Վերջին օրերին իշխանություններն ամեն ինչ արել են այդ ընտրությունների «ձայնը իջեցնելու» համար։ Այդ խնդիրը լուծելու համար նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առել։ Նույնիսկ իրենց համար կենսական նշանակություն ունեցող եկեղեցու հարցի «քարոզչական լոկացիան» են Էջմիածնից Հովհաննավանք տեղափոխել, որպեսզի Վաղարշապատը հանկարծ քաղաքական օրակարգի թեմա չդառնա։ Դա արել են մեկ պարզ պատճառով՝ շեղել հանրության ուշադրությունը, որպեսզի կարողանան գողանալ Էջմիածինը ժողովրդից։ Իրենք լավ գիտեն, որ արդար ընտրություններում ոչ մի շանս չունեն։ Այսօրվա հավաքն էլ դրա ապացույցներից է։ Հետևաբար իշխանությանը ոչինչ չի մնում, քան գնալ խաբեության և գողության ճանապարհով։ Եվ այդպես էլ անելու են։

Վաղարշապատցիները սա պետք է լավ հասկանան։ Ընդդիմությունը՝ առավել ևս։ Ուստի մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՔՊ-ն չկարողանա կյանքի կոչել իր ծրագրերը։ Սա չափազանց կարևոր խնդիր է։ Կարևոր է ոչ միայն Վաղարշապատի, այլև ողջ երկրի համար։

Վաղարշապատի ընտրությունները տեղային նշանակության ընտրություններ չեն։ Դրանք համապետական նշանակություն ունեն։ Արժեքային նշանակություն ունեն։ Պատվարժան պագային միտված նշանակություն ունեն։

Այո, առանց չափազանցության կարող եմ ասել, որ Հայաստանի ապագան այսօր զգալիորեն կախված է վաղարշապատցիների՝ իրենց ձայներին տեր կանգնելու կարողությունից։ Նաև ընդդիմության։ Նաև անաչառ դիտորդների։ Նաև լրատվամիջոցների…

Ես մեծ հույս ունեմ, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր հայրենակիցները կկատարեն այդ կարևոր քայլը և մեր Հայրենիքի Սիրտը, հոգևոր կենտրոնը կազատագրեն նիկոլներից։ Փառք Աստծո, այդ գործը գլուխ բերելու համար նրանք հրաշալի թեկնածու ունեն։ Խաչիկ Մանուկյան։ Համար 8։

Անցած շաբաթների ընթացքում ուշադիր հետևել եմ քարոզարշավին և հատկապես Խաչիկ Մանուկյանի՝ չափազանց կշռադատված և դրական իմաստով ծանր խոսքին։ Նա խոստումներ շաղ տվող չէ։ Ոչ էլ պոպուլիզմով մարդկանց սրտեր շահող։ Նա նվիրումի, հավատքի, արժեքների ու վստահության առաքյալ է։ «Իրար որ հավատանք, մի լավ բան հաստատ կանենք», – վաղարշապատցիներին անընդհատ ասում էր Մանուկյանը։ Ու վստահաբար կանի։ Կասկած չունեմ։ Դրա համար Վաղարշապատ խոշորացված համայնքի իմ ընկերներին, հարազատներին, պարզապես ինձ վստահողներին խորհուրդ եմ տալիս ու հորդորում՝ գնացեք ընտրության և քվեարկեք Խաչիկ Մանուկյանի օգտին։

Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չցանկանաք այդպես վարվել, ապա կա նաև Սևակ Խաչատրյանի թեկնածությունը։ Գնացե՛ք անպայման ընտրության և ցույց տվեք նիկոլներին իրենց իրական տեղը նախ Վաղարշապատում, ապա՝ ողջ Հայաստանում»։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի․ Սաղաթելյան Մի պարադոքսալ պատմություն Մասյացիոտնի թեմի նախկին առաջնորդի գործով․ փաստաբան ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում 8 ընկերություն է ներառել Տավուշում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Ինչքան կեղծավոր ու երկերեսանի եք․ հոգևորականը չի կարող սողալով ապրել․ Տեր Սարգիս Շղթայական ավտովթար Երեւանում մերկասառույցի պատճառով Մերկասառույցի պատճառով վթար. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Հայաստանին պետք է նոր նախագահ, որը կլինի ազգային արժանապատվության գլխավոր ջատագովը․ Մեսրոպ Առաքելյան ԲԿ-ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին Դա կատարյալ հիմարություն է․ Արման Ծառուկյան Դու հո ռոբո՞տ չես, ա՜յ անհող․․․ Վերաքննիչը բեկանեց Սրբազան պայքարի 3 մասնակիցների արդարացման վճիռը Իրանում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը. Արաղչի Ինչու են Արցախում մնացած 10 հայերն ու 1 ռուսը որոշել վերադառնալ Հայաստան Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական ՊԱԾ–ն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը Բողոքարկվել է Նարեկ Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին որոշումը Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները Կարևոր է, որ վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք. Տեր Արտաշես Ալիևը իշխանության կլանային ժառանգո՞րդ Սաստիկ բուք ու ձյան առատ տեղումներ Հանրապետությունում Փաստաբանի անչափահաս որդու առեւանգման փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործ. պաշտպանը միջնորդեց երկու մեղադրյալների առերեսում կազմակերպել Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am