Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տունը բռնագրավվել է:
Փաստաբան Ամիրան Գիգուաշվիլիի խոսքով՝ այդ տունը կօգտագործվի Ղարիբաշվիլիի նկատմամբ դատավոր Էկա Բարբաքաձեի նշանակած գրավի դիմաց։
«Որպես փաստաբան ես միջնորդել եմ դատարանին՝ պարոն Իրակլիի նկատմամբ դատարանի սահմանած ապահովագրական միջոցը փոխարինել օրենքով նախատեսված անշարժ գույքով», — TV Pirveli-ին ասել է Գիգուաշվիլին։
Ղարիբաշվիլիի մեկ այլ փաստաբանի՝ Լիլի Գելաշվիլիի խոսքով, տան արժեքը մեկ միլիոն լարիից ավելի է, և որևէ այլ գրավի պահանջ այլևս չկա:
Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ հոկտեմբերի 24-ին որպես խափանման միջոց կիրառվել է 1 մլն լարի գրավը: Դատախազությունը նրան մեղադրում է անօրինական եկամուտների օրինականացման համար` առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու զուգորդմամբ։
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը