Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած ուժերը չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում»: Դե, կարելի էր ասել՝ բան էր ասաց, ու անցնել առաջ: Բայց իրականում նման հայտարարության տակ խորքային լուրջ վտանգներ կան:

Բնական է, որ նման հայտարարությանը բազմաթիվ քաղաքացիների առաջին ռեակցիան հենց թեկուզ սոցցանցերում հետևյալն էր. «Իսկ դու ո՞վ ես, որ նման բան հայտարարես կամ որոշես»: Չէ, իսկապես, էլի, ո՞վ է նման բան հայտարարում: Քվեախցիկում, ինչպես մնացյալ բոլորս, ընդամենը 1 ձայնի իրավունք ունեցող մի անձնավորություն, որը հանգամանքների ու «թավիշի» բերումով, ահա, արդեն 8 տարի ՀՀ վարչապետի պաշտոնում է ու աղետել է Արցախն ու Հայաստանը:

Լավ, Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, երկրի նախագահը, վարչապետը ո՞վ է, ժողովո՞ւրդն է, Հայաստանի բոլոր ընտրողների հավաքական ձա՞յնն է: Երկրի ղեկավարն ընդամենը մոտ 2 միլիոն ընտրողից մեկն է: Այնպես որ, ոչ ոք, ով էլ նա լինի, չի կարող ժողովրդի, ՀՀ քաղաքացիների փոխարեն որոշել, թե ով կամ որ ուժը պետք է լինի խորհրդարանում, որը՝ չլինի: Եթե, իհարկե, այդ մեկը այլ ցանկություններ չունի, ու տվյալ հայտարարությունը ուղղակի հրահանգ չէ ընտրություններից առաջ:

Իսկ թե ով կլինի խորհրդարանում, օրը կգա, մարդիկ կընտրեն, կերևա:

Ըստ էության, Փաշինյանի հայտարարությունը, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով չպիտի լինի, որոշակի տեսանկյունից ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքների ու տարբեր օրենքների լուրջ խախտում է: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները կարող են վկայել, որ նա ամենևին չի ցանկանում ազատ, արդար ընտրություններ անցկացնել, և ցանկություն ունի այնպիսի պատկեր նկարել, որ խորհրդարան անցնեն միայն նրանք, որոնք իրեն պետք են: Այ, սա արդեն ամենահետաքրքիրն է «ժողբաստիոնի» թեզերի տեսանկյունից»։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան (video) Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video) Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու... Հովհաննես Գալստյան (video) Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Իվետա Տոնոյանի պատասխանը Վիգեն Ավետիսի խայտառակ հայտարարությանը (video) 14 միլիոն դոլար իրանցիները Ծառուկյանին պարտք են, բայց հիմա ուրիշ բան են ասում. փաստաբաններ (video) Վերևներում ասեք ուշադիր լսեն՝ ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, մեր հարցը պիտի լուծեն (video) «Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է կոտրել»․ Սուրենյանցը՝ ընդդիմության անելիքների մասին (video) Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ժայռին․ կա վիրավոր «Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը Սպասվում է մինչև 45 աստիճան շոգ Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդներից մեկը ԲԿ-ում է Երկիրը՝ կրակոցների մեջ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am