Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լեւոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։

Այս այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին նվիրել էին բավականին թանկարժեք եւ խորհրդանշական նվեր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքությունը վարչապետին նվիրել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցականի զգեստ, որը օգտագործվում է պատարագի ժամանակ եւ պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։

Հայ առաքելական եկեղեցում կեղծ պատարագը սատարող, եկեղեցականների դեմ արշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի նվերն արժեցել է 317 հազար 658 դրամ։

Նույն այցի շրջանակում Սուրբ Աթոռի պետքարտուղարը Փաշինյանին նվիրել էր բրոնզե խորաքանդակ՝ «Fratelli tutti» փորագրությամբ, որը նշանակում է՝ «բոլորը եղբայրներ են»։ Նվերի արժեքը կազմել է 80 հազար 457 դրամ, որը հանձնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Հաջորդ օրը Հռոմի Պապը Փաշինյանին նվիրել է նաեւ ոսկեզօծ, գիպսաքարի հիմքի վրա պատրաստված բարձրաքանդակ, որն արժացել է 309 հազար 379 դրամ։

Նիկոլ Փաշինյանին Սուրբ Աթոռի պետքարտուղարը նվիրել է նաեւ արծաթե պաշտոնական հուշամեդալ, որը թողարկվել է Ֆրանցիսկոս Պապի գահակալության ժամանակ (2013-2025)՝ 2025 թվականի հոբելյանի առթիվ։ Հուշամեդալն արժեցել է 62 հազար 477 դրամ։

Արդյոք սա նշան է, որ Սուրբ Աթոռը սատարում է Նիկոլ Փաշինյանին Մայր Աթոռի դեմ արշավում՝ հարցական է, սակայն վերջինիս ընդունելությունը բավականին ճոխ է եղել»։

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն. Civilnet Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ կտեղափոխվի, օրը հայտնի է Ես հենց դա կարդացի՝ հունից դուրս եկա․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՀԻՄԱ․ Ե՞րբ ես հրաժարականիդ դիմումը գրում․ Վեհափառի հարցը Նիկոլին (video) #ՀԻՄԱ․«Նիկոլի վզից բռնել ու դուրս են շպրտել Հայ Առաքելական եկեղեցուց»․ Արթուր Համբարձումյան (video) 1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները Որտեղ են արտաքսելու Դոգին Զինվոր է մահացել Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ Որ համայնքում որքան արժե տոնական զարդարանքը Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին՝ ինչպես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը. Լևոն Զուրաբյան Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը Ովքեր դեմ են իշխանության ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում՝ Վահագն Չախալյանի նկատմամբ․ Դանիելյան Պայքարի Ջահակիրները Ո՞ր քաղաքական գործիչներն ունեն ամենաշատ ճանաչելիություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am