Աննա Հակոբյանի օգնականը՝ նոր սկանդալի կիզակետում․ Ստելլա Սարուխանյանը հողե՞ր է յուրացրել

Oragir.News-ի տեղեկություններով՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի մարքեթինգի խորհրդատու, Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Վայոց ձորի Սերս գյուղի հողատարածքների գնման գործընթացի հետ կապված։ Մանրամասները հայտնի չեն, Քննչական կոմիտեից էլ հորդորեցին հարցում ուղարկել՝ տեղեկատվություն տրամադրելու համար։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ստելլա Սարուխանյանը, որպես նշված ՀԿ-ի աշխատակից, տներ կառուցելու նպատակով գնել է Սերս գյուղի հողերի մեծ մասը, և այդ գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել։ Նշենք, որ «Կանաչ արահետը» գյուղատնտեսության աջակցության ՀԿ է, որը գյուղական համայնքներում կառուցում է տներ, ստեղծում տարբեր կենտրոններ, ինչպես նաև հայ ֆերմերների աջակցման գործունեություն է ծավալում։ Նշենք նաև, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալներով՝ Ստելլա Սարուխանյանը դատական մի քանի գործերում է ներգրավված։

Օրինակ՝ գործերից մեկով՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ա/Ձ Ստելլա Սարուխանյանի, Սիրամարգ Մարտիրոսյանի և Արտակ Շահնազարյանի գումարի բռնագանձման պահանջներով։

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանի օգնականը դեռևս 2023 թվին գրառում էր կատարել․ «Ծառայության եմ անցնում կամավոր հիմունքներով, չեմ վճարվելու և չեմ համարվելու պետական աշխատող: Կարևորում եմ հասարակություն-կառավարություն կապը, և ինձ համար պատիվ կլինի հանդիսանալ կամուրջ, օգնել լուծումները գտնել ձեզ հուզող հարցերի, փոխանցել տիկին Աննային ձեր նամակներն ու պահել հետադարձ կապը: Սիրելի տիկին Աննա, շնորհակալ եմ վստահության համար: Ինձ համար դա մեծ պատիվ է։ Ես Ձեզ հուսախաբ չեմ անի»,- գրել էր նա։

Զարմանալիորեն՝ վերջին շրջանում Աննա Հակոբյանի օգնականը չի երևում իր հովանավորյալի կողքին։ Պատճառը, թերևս, ակնհայտ է՝ աղմկահարույց քրգործերի պատճառով նրան հեռու են պահում։

Ի դեպ, մամուլից տեղեկանում ենք, որ Ստելլա Սարուխանյանը «Պերֆեկտ» TV-ի հիմնադիր Շավարշ Սարուխանյանի հարազատ քույրն է, և հաճախ հենց ինքն է կարդում այդ ալիքով տարածվող ատելություն պարունակող լուրերը։

Նշենք, որ կայքը փորձել է կապ հաստատել նաև Ստելլա Սարուխանյանի հետ, սակայն ապարդյուն։

ORAGIR.NEWS 

դիտվել է 1591 անգամ
Լրահոս
Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am