ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը գրում է.
«Մի տարօրինակ տղա, որը հավակնում է դառնալ Վաղարշապատի խոշորացված համայնքի ղեկավար, հայտարարում է, թե Դաշնակցականի ստորագրությամբ է Արցախը հանձնվել։ Դե, գիտեք ինչպես է լինում․ երբ Ազգային ժողովի ամբիոնից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած մարդը հայտարարում է, որ իրենից շատ Արցախի համար ոչ ոք ոչինչ չի արել, բնական է, որ իր կուսակից այս տղան էլ Դաշնակցության մասին նման բան կասի՝ այն կուսակցության մասին, որը փաստացի ազգային ազատագրական պայքարը տարել է Արցախ։
Բնականաբար, այս տղան իր սխալը տղամարդավարի չի ընդունի, և քանի որ տղամարդավարի չի պահի իրեն, ես էլ չեմ գնալու ու ասեմ՝ սուտ ես խոսում, այ հակահայկական խմբակի անդամ։ Բայց մի բան չենք մոռանում՝ տղամարդավարի պահվածքը։ Այդ պատճառով էլ համապատասխան մեր հանձնախումբը այս տղային դատի կտա՝ Դաշնակցության մասին սուտ տեղեկատվություն տարածելու համար։
Հ.Գ. Իսկ ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն է, որ հանձնել է Արցախը, նա այն ճանաչել է Ադրբեջանի կազմում, և ես պատասխանատվություն եմ կրում իմ ասածների համար, եթե պետք լինի՝ անգամ դատարանում։ Հ.Գ. Իսկ երբ Դաշնակցությունը կռվում էր Արցախի ազատագրման համար, Հայրդ էլ այդ նույն ճակատում էր՝ ոչ թե քո նման հանձնողների ճակատում»։
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը