Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական

Թրամփը ցանկանում է Նոբելյան մրցանակ ստանալ, ուստի նա ձգտում է լուծել հակամարտությունները, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա է նրա գործողությունների սկզբնապատճառը։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեհեմը։

«ԱՄՆ-ը շահագրգռված է նրանով, ինչ տեղի է ունենում ձեր տարածաշրջանում և ակտիվորեն ներգրավված է այստեղ»,- նշել է նա։

Գրեհեմը չի բացառել այն հնարավորությունը, որ «Թրամփի ուղին» ստեղծում է ընդդեմ Իրանի։ Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է լուրջ խնդիր լինել Թրամփի վարչակազմի համար, և նրան վերահսկելու խնդիրը դեռևս լուրջ գլխացավանք է։

«Դա մեծ հարց է։ Հարավային Կովկասն այս քաղաքականության մի մասն է։ Հետևաբար, կարծում եմ, որ ԱՄՆ գործողություններն այս տարածաշրջանում կապված են այն բանի հետ, ինչ այժմ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածում։ Առանցքային հարցերից մեկն Իրանի զսպումն է, և Հայաստանն ու Ադրբեջանն այս քաղաքականության գործոններն են»,- ասել է նա։

Գրեհեմը կարծում է, որ ուկրաինական հակամարտության պատճառով Մոսկվան այլևս նույն ուշադրությունը չի դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին, ինչպես նախկինում էր։

«Այն փաստը, որ Թրամփը կարգավորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տարանցիկ ուղու հարցը, արդեն շատ բանի մասին է վկայում։ Ըստ իս, Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլանում են և կշարունակեն թուլանալ, քանի որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է»,- ընդգծել է նա։

Գրեհեմը նշել է, որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և քանի որ երկու երկիրն էլ ցանկանում են զսպել Իրանի հավակնություններն իրենց տարածաշրջաններում, նրանց դաշնակցային հարաբերությունները կշարունակվի։

Նրա գնահատմամբ՝ Հարավային Կովկասը աստիճանաբար Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման գործոն է դառնում։

«Ընդ որում խաղացողները շատ են։ Ոչ միայն Իրանը, Իսրայելը, Ադրբեջանը և Թուրքիան են, այլև Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան, որոնք ևս իրենց դերն են խաղում։ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Ռուսաստանը նույնպես կփորձի ամրապնդել տարածաշրջանում իր դիրքերը»։

ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ այժմ որոշվում է Թրամփի դիրքորոշմամբ։ Թե ինչ կլինի նրա՝ պաշտոնը թողնելուց հետո, և արդյոք այս հետաքրքրությունը կշարունակվի, մեծ հարց է։ Դա կախված է հաջորդ նախագահի քաղաքականությունից։

Հայաստանի հարավային մասը կարող է վերածվել ռազմական բախման օջախի. դա հնարավոր է։ Երևանը պետք է մտածի, թե ինչպես լավագույնս առաջ շարժվել և ում հետ համագործակցել տարածաշրջանում իր դիրքերը պաշտպանելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ հակամարտությունն անխուսափելի է»,- եզրափակել է Գրեհեմը։

դիտվել է 524 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Դիլիջանի համայնքային կենտրոնն» ընտրվել է որպես ԵՄ երիտասարդական ծրագրի գործընկեր Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվել Կարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. Թրամփ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան Մակրոնը պատրաստ է միջնորդել ԵՄ-Ռուսաստան բանակցություններում 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ճանապարհին մшհացել է ու վթարի ենթարկվել (video) Եվրոպական երկրները ներկայացված կլինեն Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններում․ Քուշներ Գազայում շարունակվում է «լուռ ցեղասպանությունը»․ միջազգային արձագանք չկա․ Արաղչի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան Ի՞նչ են արժենում Փաշինյանի փորձարկումները (video) «Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում #ՈՒՂԻՂ․ Ալիևը Փաշինյանին ժամանակ չի տվել․․․ խայտառակություն կուլիսներում․ Տիգրան Չոբանյան (video) ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան Տնետուն են ընկել․ «Հրապարակ» Ստեփանավանցիները վրդովված են․ «Հրապարակ» Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am