Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր»

Պարզվում է՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը տարիներ շարունակ ներգրավված է եղել դատական քաշքշուկների մեջ։ Այս մասին գրում է yerkir.am-ը:

Դատարանների հրապարակած վճիռները ցույց են տալիս, որ Մկրտչյանը չի մարել իր պարտքերը տարբեր կազմակերպությունների նկատմամբ։

Մասնավորապես, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն և «ՄՏՍ Հայաստան» (Vivacell-MTS) ընկերությունը դիմել են դատարան, քանի որ նա հրաժարվել է վերադարձնել վերցրած գումարները։

Մկրտչյանի դեմ առնվազն 3 դատական հայց կա՝ պարտքերը չմարելու պահանջով։ Այսինքն՝ մարդը, ով այսօր խոսում է հանրային ծառայության ու պատասխանատվության մասին, տարիներ շարունակ չի կատարել սեփական պարտավորությունները՝ թողնելով չմարված վարկեր, տույժեր ու պարտքեր։

Դատական ակտերով հաստատված է, որ նա, ժողովրդական լեզվով ասված, զբաղվել է մանր «քցոցիներով», խուսափելով վճարումներից և անտեսելով բանկային պայմանագրերը։ Այժմ կոստյում հագած Հարություն Մկրտչյանը փորձում է վաղարշապատցիներին համոզել, որ ինքը լավագույնս կարող է ղեկավարել Վաղարշապատը։ Ավելին, Մկրտչյանը բացահայտորեն աշխատում է ՔՊ-ի համար։ Այնպես, ինչպես Հարություն Մկրտչյանին ներկայացնող ուժի ղեկավարը՝ Վազգեն Սարգսյանի կյանքի ձեռքբերում Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ քիրվայություն անող Արամ Սարգսյանը։

Քաղաքացիների հետ զրույցում Հարություն Մկրտչյանը հայտարարում է, թե, իբր, ՔՊ-ն է միանալու իրեն։ Այսինքն, փաստացի ընդունում է, որ միավորվելու է իշխող ուժի հետ։ Իսկ որ Արամ Զավենի Սարգսյանի միջամտությունը Վաղարշապատի ընտրություններին ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի պրոյեկտ, իսկ Հարություն Մկրտչյանն էլ իշխող ուժի կցորդ է, դա պարզ է անգամ Էջմիածնում հասակ առած խաշած հավին։ Հարություն Մկրտչյանի թեկնածությունն այլ բան չէ, քան իշխող թիմի հերթական փորձը՝ ձևականորեն «անկախ» թեկնածու հանդես եկողի միջոցով փորձել վերահսկել համայնքային ընտրությունները։

Հարություն Մկրտչյանին ձայն տալն իրականում նույնն է, ինչ ձայն տալ ՔՊ-ին՝ այնպես, ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ «Հանրապետություն» կուսակցությունը վերջում կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ, և Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ։ Իսկ վաղարշապատցուն կարող է հետաքրքրել մի պարզ հարց․ պարտքերով, մանր «քցոցիների» պատճառով դատական քաշքշուկների մեջ հայտնված, իսկ այժմ էլ Մայր Աթոռի դեմ ելած Նիկոլ Փաշինյանի թուրքամետ իշխանության պրոյեկտ հանդիսացող մարդը կարող է՞ Էջմիածնի ղեկավար լինել։

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան (video) Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video) Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու... Հովհաննես Գալստյան (video) Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Իվետա Տոնոյանի պատասխանը Վիգեն Ավետիսի խայտառակ հայտարարությանը (video) 14 միլիոն դոլար իրանցիները Ծառուկյանին պարտք են, բայց հիմա ուրիշ բան են ասում. փաստաբաններ (video) Վերևներում ասեք ուշադիր լսեն՝ ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, մեր հարցը պիտի լուծեն (video) «Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է կոտրել»․ Սուրենյանցը՝ ընդդիմության անելիքների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am