Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս. Ռուբեն վարդապետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1924 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 593 կոնդակը՝ «Ազատ եկեղեցի» հակաեկեղեցական շարժման անդամ Բենիկ ծ․ վրդ․ Տեր-Դանիելյանի կարգալուծության մասին։

«Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1924 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 593 կոնդակը՝ «Ազատ եկեղեցի» հակաեկեղեցական շարժման անդամ Բենիկ ծ․ վրդ․ Տեր-Դանիելյանի կարգալուծության մասին

ԱՍՏԾՈՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՔՈՎ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ ԳԵՒՈՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ՝ ՀԱՅՈՑ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ -ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ
Սուրբ Էջմիածնի հարազատ Մայր Աթոռից միաբանական ժողովի գերապատիվ եւ բարձրապատիվ անդամներին ողջույն և հայրապետական օրհնություն։
Արդեն իսկ գիտեք, որ Մեր հայրապետական կոնդակով սեպտեմբերի 5-ի համար 575 հրամանով կարգալույծ արեցինք նախկին եպիսկոպոս Աշոտին՝ զրկելով նրան եպիսկոպոսական աստիճանից և հոգևոր կարգից ուխտադրուժ եւ դավադիր վարքագծի և իր արարքների պատճառով։

Հայտնի է ձեզ՝ բոլորիդ, նաև Բենիկ ծ․ վարդապետի անվայել վարքն ու բարքը, ըստ ամենայնի դատապարտելի արարքները, որ հակառակ Մեր, Գերագոյն հոգևոր խորհրդի և իր միաբանների բազմաթիվ հորդորներին և նախազգուշացումներին, չցանկացավ ճիշտ ուղին ընտրել և զգաստանալ, այլ ընդհակառակը՝ իսպառ կուրանալով անձնական վրեժխնդրությունից և ընկնելով ամբարիշտ ազդեցության տակ՝ այժմ զրպարտում է, դավադրություն նյութում Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի և միաբանութեան դեմ։

Այդ ամենը քննելով սեպտեմբերի 7-ին Մեր տնօրինությամբ գումարված միաբանական ժողովի ժամանակ միաձայն որոշմամբ առաջարկեցիք արձանագրել՝ պահանջելով Մեզնից նրան զրկել հոգևոր կարգից։

Արդ, Մենք նկատի առնելով միաբանական ժողովի արձանագրությունը, Գերագույն հոգևոր խորհրդի եզրակացությունը, Բենիկ վարդապետի չար գործերի վերաբերյալ բոլոր հանգամանքները, Մենք՝ Ծայրագույն Պատրիարք-Կաթուղիկոսը Ամենայն Հայոց և Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու Պետը այս հայրապետական կոնդակով հեռացնում ենք Բենիկ վարդապետին Սուրբ Էջմիածնի միաբանական ուխտից եւ զրկում ենք նրան հոգևոր աստիճանից եւ կոչումից՝ դասելով նրան աշխարհականների կարգը։

Լիահույս ենք, որ Մայր Աթոռի բոլոր միաբանները, որոնք այստեղ են և թեմերում են, առավել գոտեպնդվելով անկեղծ սիրով և անձնվիրությամբ Ս․ Էջմիածնի Մայր Աթոռի նկատմամբ, կգործեն ողջ եռանդով հօգուտ մեր հավատացյալ ժողովրդի և Հայաստանյայց Ս․ Եկեղեցու։

Ո՛ղջ եղեք, Ս․ Հոգու շնորհներով զորացած և Մեր կողմից օրհնված․ ամեն։

Աղբյուրը՝ Արարատ քհն. Պողոսյան, «ԱԶԱՏ ԵԿԵՂԵՑԻ» ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԱԽՃԱՆԸ, «Էջմիածին», Ը, 2025»։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am