Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են COP30-ի անցկացման վայր

Բրազիլիայի Բելեմ քաղաքում տասնյակ ցուցարարներ փորձել են ներխուժել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP30) տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

ՄԱԿ-ը հայտնել է, որ ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով բացի նյութական վնասներից անվտանգության երկու աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել։

Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հետ մղել ցուցարարներին։ Համաժողովի մասնակիցները ստիպված են եղել մնալ շենքի ներսում մինչև իրավիճակը կարգավորվի, իսկ ավելի ուշ նրանց թույլատրվել է դուրս գալ։

Ցուցարարների թվում եղել են բազմաթիվ բնիկ ժողովուրդներ։

Խիստ կանոնակարգեր ունեցող նման համաժողովում այս միջադեպն անվտանգության անսովոր խախտում է։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Բրազիլիայի և ՄԱԿ-ի իշխանությունները հետաքննում են միջադեպը։

Համաժողովն առաջին անգամն է անցկացվում Բրազիլիայում։ Վայրը վիճահարույց որոշում է եղել մի շարք պատճառներով, այդ թվում՝ Ամազոնի բնակիչների պատճառով, որոնցից շատերը բարձրաձայն քննադատում են կլիմայի փոփոխության և անտառահատման հետևանքով իրենց տներին հասցված բնապահպանական վնասը։

COP30-ի կլիմայական համաժողովին մասնակցում են գրեթե 200 երկրների պատվիրակներ։ Համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 10-ին և կտևի մինչև նոյեմբերի 21-ը։

դիտվել է 172 անգամ
Լրահոս
ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, արդեն 4 տեղամասից 120 ձայն հետ է վերադարձել մեզ. Արման Աբովյան (video) ՔՊ-ականները երեկ սիրտ չեն ունեցել․ ի՞նչ է եղել դրանց շտաբում․ Վահե Մովսիսյան (video) «Ես թքե՛մ ձեր նամուսի վրա․․․ Նիկոլը երեկ ստորագրեց դա»․ Նարե Սոսե (video) Մեր սկսած գործը կիսատ չենք թողնելու․ աննախադեպ խախտումներ ենք գրանցել․ Մելոյան (video) Զատուլինի կոշտ նախազգուշացումը․ ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է, Շիրակի ռազմաբազան՝ վտանգի (video) Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է․ ՔԿ Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) «Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան Մոսկվայի սուր արձագանքը․ ՔՊ-ն իշխանություն չի ստացե՞լ․ ինչի՞ վրա է աչք փակել ԵՄ-ը (video) Ի՞նչ տեխնոլոգիա օգտագործեց Նիկոլն ամենալկտի ձևով․ Սուրեն Սուրենյանց (video) Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա ճնշման ֆոնին. Զախարովա Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ․ Իշխան Սաղաթելյան Կրեմլը ձեռնպահ է մնում Իրանը փակել է Հորմուզի նեղուցը ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին Նարեկ Կարապետյանի խոսքն ուղղված ժողովրդին (video) Վրաստանի ԱԺ նախագահը քննադատել է ԵՄ-ին՝ ՀՀ-ում ընդդիմադիրների ձերբակալությունների մասին լռելու համար Այս փուլում ամենաճշգրիտ քայլը մանդատներից հրաժարվելն է. Գևորգ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am