Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Յոթ տարի շարունակ Արևմուտքը լիովին հանդուրժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով նրան խուսափել ամեն տեսակ հակաժողովրդավարական քայլերի համար պատասխանատվությունից՝ առանց որևէ բողոքի այսպես կոչված Ազատ աշխարհի կողմից։ Փաշինյանը հայտարարում է, թե Արևմուտքը աջակցում է իր կառավարությանը, քանի որ ինքը ժողովրդավարություն է բերել Հայաստան, մինչդեռ իրականում նա հաստատել է միանձնյա իշխանություն, որը համանման է բռնատիրական վարչակարգի։

Արևմտյան երկրներն առանց որևէ քննադատության աջակցում են Փաշինյանին ոչ թե նրա համար, որ նշանակալի ներդրում է ունեցել ի նպաստ Հայաստանի, այլ որովհետև նա սպասարկում է իրենց շահերը։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան, մեծ ուրախությամբ ընդունում են Փաշինյանի մշտական զիջումները, որոնք հնարավորություն են տալիս նրանց պարտադրել իրենց կամքը Հայաստանին։ Անցյալ շաբաթ ամերիկացի պահպանողական քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը բացահայտեց Փաշինյանի կեղծ ժողովրդավարական դիմակը՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ։

Fox News-ի նախկին հայտնի լրագրող Կարլսոնը ներկայում վարում է Tucker Carlson Show-ն, որն ունի շուրջ հինգ միլիոն դիտորդ YouTube-ում և երեք միլիոն՝ Facebook-ում։ 80 րոպեանոց հարցազրույցի ընթացքում Կարլսոնը զրուցեց Նարեկ Կարապետյանի՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ, որը Փաշինյանի կողմից բանտարկվել է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, ինչպես նաև նրա փաստաբան Բոբ Ամստերդամի հետ։ Փաշինյանի կողմնակիցները փորձեցին վարկաբեկել հարցազրույցը՝ կեղծորեն պնդելով, թե Կարապետյանը Կարլսոնին վճարել է 400 հազար դոլար։

Հեռարձակման առաջին 48 ժամում հարցազրույցը X-ում (Twitter) դիտել է շուրջ 3 միլիոն մարդ՝ 15 հազար հավանումով, 5 հազար վերահրապարակմամբ և 2500 մեկնաբանությամբ։ YouTube-ում այն դիտել է մոտ 330 հազար մարդ, որը մինչ օրս հավաքել է 15 հազար հավանում և 4 հազար մեկնաբանություն։ Facebook-ում հարցազրույցը ստացել է 75 հազար դիտում, 1800 հավանում և 400 մեկնաբանություն։ Բացի այդ, հազարավոր մարդիկ դիտել են այն նաև կիսված Facebook-ի և Instagram-ի էջերում։

Զրույցը մեկնարկեց Հայոց ցեղասպանության փաստերի քննարկմամբ, որի ընթացքում Կարլսոնն սպանված հայերին նկարագրեց որպես «քրիստոնյա նահատակներ»։ Անդրադառնալով Փաշինյանի դերին Հայաստանում՝ Կարլսոնը նշեց․ «Հայաստանի վարչապետը, կարծես, նպատակ ունի ոչնչացնել ավանդական քրիստոնեությունը կամ Եկեղեցին»։ Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Վեց ամիս առաջ մեր վարչապետը սկսեց հարձակվել Հայոց եկեղեցու և նրա առաջնորդի վրա։ Նա ցանկանում է գահընկեց անել նրան և արդեն բանտարկել է երեք արքեպիսկոպոսների»։ Նարեկը պարզաբանեց, որ բարերար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Փաշինյանի հրամանով այն բանից հետո, երբ լրագրողներին հայտարարել է․

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Եկեղեցու և ժողովրդի վրա։ Եթե քաղաքական գործիչները չկարողանան լուծել այս հարցը, մենք մեր ձևով կմասնակցենք դրա կարգավորմանը»։ Փաշինյանը նաև հրամայել է բռնագրավել Կարապետյանի ընկերությունը, որի արժեքը գնահատվում է ավելի քան կես միլիարդ դոլար»։ Կարլսոնը հայտարարեց․ «Այս վարչապետը, որն ըստ սահմանման ակնհայտորեն բռնապետ է, հակադրվում է Եկեղեցուն։ Այսպիսով, նրա նպատակը Հայաստանում ուղղափառ և ավանդական քրիստոնեության ողնաշարը կոտրելն է՝ դրա համար օգտագործելով ոստիկանությանը»։ Նարեկը պատասխանեց․ Փաշինյանն այս քայլերը ձեռնարկում է, քանի որ նա «Թուրքիայից և Ադրբեջանից ստանում է ուղերձներ, թե պետք է փոխել Եկեղեցու պատմությունը, մոռանալ ցեղասպանությունը և ունենալ նոր եկեղեցական առաջնորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու համար»։

Այնուհետև Կարլսոնը զրուցեց Սամվել Կարապետյանի փաստաբան Բոբ Ամստերդամի հետ, որն ասաց. «Նոյեմբերի 14-15-ին Հայաստանում աղոթքի նախաճաշ է լինելու․․․ մինչդեռ իմ պաշտպանյալը՝ Սամվել Կարապետյանը, բանտում է։ Արքեպիսկոպոսներ են բանտարկվել, հոգևորականներ են բանտարկվել։ Երկրի ղեկավարը փորձում է պառակտել Եկեղեցին՝ մասնակցելով այն կարգալույծ քահանայի «պատարագին», որը հայտարարել է, թե պատրաստվում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին։ Այս մարդուն մեծարում են ամերիկացի քրիստոնյաները Երևանում, Հայաստանում։

Մի մարդու, որը հոգևորականներին անվանում է մարմնավաճառներ, մի մարդու, որը օգտագործում է այնպիսի խոսքեր, որոնք իմ պատկառելի տարիքում երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար օգտագործած լինի եկեղեցու առաջնորդների հասցեին։ Եվ շատ զարմանալիորեն, այս աղոթքի նախաճաշը շարունակվելու է։ Ես դա անվանում եմ հեղինակության լվացման նախաճաշ։

ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս, որ սա տեղի ունենա»։ Անդրադառնալով աղոթքի նախաճաշին՝ Ամստերդամը հավելեց․ «Կարծում եմ՝ Թրամփի երեխաներից մեկը պատրաստվում է մեկնել Հայաստան։ Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփ կրտսերը ևս գաղափար չունի, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Սա սարսափելի իրավիճակ է, քանի որ հնարավոր չէ հասնել լրատվամիջոցներին և ասել ճշմարտությունը։ ԱՄՆ-ում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ գործում են անտեղյակության պայմաններում և փորձում են մաքրել այնպիսի մարդկանց հեղինակությունը, ինչպիսին Փաշինյանն է։

Հայաստանում նրանք ոչ միայն եպիսկոպոսների են ձերբակալել, այլ նաև երեք քաղաքապետի, որոնք բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը և համարվել ոչ ցանկալի, ինչպես նաև ձերբակալել են Կաթողիկոսի ընտանիքի անդամներին՝ եղբորը և մեկ այլ հարազատի, կրկին՝ ամբողջովին կեղծ մեղադրանքներով»։ Ամստերդամն ապա դժգոհեց, որ Փաշինյանի վրա ճնշում է գործադրվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ «Հայաստանի ժողովրդի ահռելի կորուստների հաշվին։ Կորսվում և պղծվում են մշակութային և եկեղեցական արժեքներ։ Ադրբեջանից վտարվել են 120 հազար [արցախցիներ], և ոչ ոք չի մտածում նրանց մասին։ Բաքվում ունենք 23 քրիստոնյա [հայ] պատանդներ, իսկ Հայաստանի վարչապետը նույնիսկ չի հիշատակել նրանց Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփն է բարձրացրել այդ հարցը։ Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետը կարծես մերժում է իր սեփական հայոց պատմությունը։ Նրանք Արարատ լեռը հանել են անձնագրային դրոշմներից։ Չեն խոսում ցեղասպանության մասին։ Հարձակվում են Եկեղեցու վրա։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել և նշանակել Կաթողիկոս։ Իհարկե, նա չի հասկանում՝ ինչ է առաքելական Եկեղեցին։ Առաքելական Եկեղեցի լինելու համար անհրաժեշտ է կենդանի կապ ունենալ առաջին առաքյալների հետ․ դա նշանակում է, որ ընտրությունը պետք է սրբագործվի եպիսկոպոսների ու Եկեղեցու առաջնորդների կողմից, այլ ոչ թե քաղաքական գործչի կամ աշխարհիկ իշխանության։ Զարհուրելի է, որ նա այսքան անտեղյակ է իր իսկ հավատից»։ Կարլսոնը արձագանքեց․ «Թվում է, թե դա նրա կրոնը չէ։ Այսինքն՝ նա, կարծես, հավատացյալ չէ»։ Ամստերդամը հավելեց․ «Սամվել Կարապետյանը միանգամայն սկզբունքային քրիստոնյա է, որն արդեն հինգերորդ ամիսն է, ինչ գտնվում է բանտում՝ առանց որևէ մեղքի, բացի Աստծուն փառաբանելուց։ Եվ հենց դրա համար էլ նա բանտում է»։

Այնուհետև Ամստերդամը քննադատեց ԱՄՆ կառավարությանը և Եվրամիությանը՝ Փաշինյանին աջակցելու համար․ «Մեր կառավարությունը, ինչպես նաև, անկեղծ ասած, ԵՄ-ն, որոշել են գործել այն սրիկա մարդու [Փաշինյանի] հետ, ում արդեն ճանաչում են»։ Հարցազրույցի ավարտին Ամստերդամը կոչ արեց հանրությանը ծանոթանալ «Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» վերնագրով 61 էջանոց Սպիտակ գրքին, որը հասանելի է առցանց՝ freekarapetyan.com կայքում։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել «Դոգի փաստաբանը ստու՛մ է․ ի՞նչ է իրականում սպասվում Դոգին»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց․ Փաստաբան #ՈՒՂԻՂ․ «Սրբուհի Գալյանը 200 հազար դոլարո՞վ է 22 մահ ապահովել»․ Զարուհի Փոստանջյան (video) Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ զգալիորեն ակտիվացել է. Սլովակիայի ԱԳՆ Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ Գերմանիանում նիկոլի կատարած առաջարկը դառնալու է «Պրահա-2»․ Ռոբերտ Մարգարյան Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ» Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ Օտար լծի և քաղաքական hալшծшնքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա Սարսափելի գրառումներ կան՝ ադրբեջանցին ասում է, որ հային մո**ելու է, ու․․․ Գառնիկ Իսագուլյան #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը խոստովանեց՝ սպանել է հանուն Ադրբեջանի»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ Քննչականն ու ոստիկանությունը շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան վերջնական թալանվել է․ Աբրահամյան Փաշինյանը Ալիևին գործարք է առաջարկում (video) Եվրոպան չի համաձայնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը մինչև Սուրբ Ծնունդ. Ջեֆրի Սաքս ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ. ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ Փաշինյանը փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և Արցախը. Արման Աբովյան Դոնբասի հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. Զելենսկիի ելույթը Հենց Լուսավորչի և Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Վեհափառը մնում է անդրդվելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am