4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ չորս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ նույն մարդկանց ասելիքը նույն օրը հնչեր չորս տարբեր հանդիպումներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց դեսպաններին. Կառավարության կայքում, սակայն, այս մասին տեղեկություն չկար, իսկ վարչապետի ֆեյսբուքյան էջում միայն ռիլ էր հրապարակված, որին կից տեղեկություն չկար հանդիպման բովանդակության վերաբերյալ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ընդունեց նույն դեսպաններին:

Առանձին հանդիպմամբ ԵՄ նույն դեսպաններին խորհրդարանում ընդունեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Իսկ ՀՀ արտգործնախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դարձյալ հանդիպեց նույն դեսպանների հետ:

Պաշտոնական հաղորդագրությունները «ժլատ» էին այս առումով. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպական միության, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը»:

Կարելի է ասել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների օրակարգը գրեթե ամբողջությամբ նվիրված էր դիվանագիտական շփումներին:

Այս 4 հանդիպումները հասարակական եւ փորձագիտական շրջանակում առաջացրել են որոշակի մտահոգություններ։ Մասնավորապես, շրջանառվում են տեսակետներ, թե նման ակտիվ դիվանագիտական շփումները կարող են կապված լինել տարածաշրջանային նոր լարվածության եւ այն փաստի հետ, որ Խաղաղության հռչակագրի՝ օգոստոսի 8-ին ստորագրված դրույթներից որոշ կետեր վտանգված են Ադրբեջանի գործողությունների հետեւանքով. եւ այս ահազանգերը հնչեցնելու խնդիր ուներ իշխանությունը:

Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նույն օրն անցկացված բազմաշերտ հանդիպումները պայմանավորված են խաղաղության գործընթացի շուրջ առաջացած խնդիրներով։

Ռուբինյանը, սակայն, հերքեց հանրային դաշտում շրջանառվող մտահոգությունները՝ նշելով, որ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ շփումները սովորական են «Հանդիպումները պարբերական են, դրանք տեղի են ունեցել նաեւ նախկինում: Այստեղ որեւէ արտառոց կամ մտահոգիչ բան չկա»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ խաղաղության օրակարգը մնում է կառավարության առաջնահերթությունը»։

դիտվել է 501 անգամ
Լրահոս
ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է․ ինչ նախագիծ էր քննարկվում «Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին Այս պայմաններում ողջ մնալն արդեն հերոսություն է (video) Կսահմանափակվի Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի Փաշինյանի մեքենան կանգ չի՛ առնելու. նոր զոհեր են պահանջում. Ստեփան Դանիելյան (video) Ինչից է կախված Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների առաջընթացը Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և մտնել նրանց գրպանը Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Չեմ վերցնելու ավագանու մանդատը. Գերասիմ Վարդանյան WSJ. Կոնգրեսի դեմոկրատները միմյանց են մեղադրել Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am