Նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Ամանորյա տոնական միջոցառումների ձևավորման այս տարվա բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ, որի շրջանակներում իրականացվելու են երևանյան տարբեր տեղորոշումներում տոնական ձևավորումներ, լույսերի վառման արարողություններ, Սուրբծննդյան տոնավաճառ, ձեռք են բերվելու գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և լույսեր։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

«Ձեռք է բերվելու նաև գլխավոր տոնածառի նոր ճյուղեր ու լույսեր։ Մեր մայր տոնածառի կոնստրուկտիվ, մետաղական մասը նորմալ վիճակում է, անհրաժեշտություն է առաջացել ուղղակի ճյուղերն ու լույսերը փոխել։ Վարչական շրջաններում տեղադրվող 10 տոնածառերի համար նոր լույսեր ու գագաթներ են ձեռք բերվել։ Այս ամենը 2 մրցույթի արդյունքում արդեն կայացել է, իրականացվում են աշխատանքները»,- հավելել է Առաքելյանը։

Նրա փոխանցմամբ՝ որոշակի հատվածներում ամանորյա ձևավորումը նույնն է լինելու, բայց որոշներում կլինեն փոփոխություններ, նաեւ՝ որոշակի տեղորոշումներ կփոփոխվեն, այս պահին աշխատանքներն իրականացվում են, իսկ ավարտին մոտ կերևա որտեղ ինչ են արել։

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարության շենքի վրա նորից նոր անցքեր են բացվելու զարդարանքների համար, ռաքելյանը նշել է, որ նախորդ տարվանից սկսած կառվաևության շենքի և Հանրապետության Հրապարակի բոլոր հին շենքերի վրա տեղադրվող զարդերի տեղադրումն իրականացվում է նոր ձևաչափով։
«Այսինքն շենքի վրա ամրացվում է թեթև մետաղական կոնստրուկցիա, որն ամբողջ ճակատով ամրացվում է մի քանի տեղից և այդ մետաղական կոնստրուկցիայից կախվում են այդ լույսերը։ Նախորդ տարիների նման, որ ամեն թելի համար մի անցք էր բացվում, անցած տարվանից սկսած իրականացվում է շատ քիչ միջամտություն»,- ասել է մեր զրուցակիցը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է Ինչ եղանակ է սպասվում ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին զսպվածության կոչ չի արել Հաջորդ քաղբանտարկյալը դուք եք, եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ Պայքարի ծայրահեղ միջոցի դիմողի համար կարևոր է թե՛ հանրային աջակցությունը, թե՛ «ընկերների» լռությունը Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի Փաշինյանի կազմակերպած «պատարագին» չհիշատակվեց Վեհափառի, տվյալ թեմի, պատարագիչ քահանայի անունը Վիճաբանություն դպրոցի բակում՝ 9-ամյա երեխաների միջև․ կա տուժած Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ներկայացել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Ի՞նչ օրենքներ է ոտնահարել դատարանը՝ հօգուտ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի․ «Yerkir» «Ես ու իմ աշխարհի գանձը»․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Դուրգարյանը նորից եկել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Չարենցավանի քաղաքապետը նույնպես ներկա է Փաշինյանի կազմակերպած պատարագին Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին Ծնունդդ շնորհավոր, Վարդանս, տղե՜ս, ներողություն կարոտիս համար. Դավիթ Ամալյան Կեղծ է իշխանության պնդումը, թե Վեհափառ Հայրապետին միայն ՌԴ-ում են հարգել ու պատվել. Մալխասյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 6 վիրավոր կա Չլինի՞ վախեցել եք ՖԲ-ում անքուն հերթապահող լատենտ նիկոլականներից․Տիգրան Պասկևիչյան «Դոնա՛լդ, գիտեմ, որ այսօր շատ վաղ առավոտ է քեզ համար…». բացառիկ կադրեր, որոնք նկարահանվել են Կիևում 2025 թվականի մայիսին Փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է. Արտավազդ Սահակյանի որդին գրառում է կատարել Ոստիկանության գվարդիայի, ԱԱԾ–ի աշխատակիցները եկեղեցու տարածքում են․ Փաշինյանը Չարենցավանում է պատարագի կմասնակցի «Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ Լոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներին Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն Սուրենյանց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, ինչ է կատարվում Լարսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am