Մոտ 2 մլն դոլար՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությանը․Yerkir.am-ի հարցման պատասխանը

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել առ այն, թե որքա՞ն է կազմել 2025 թ․ հոկտեմբերին կայացած Էրեբունի – Երևան տոնականատորության ընդհանուր բյուջեն, ներառյալ տարբեր վարչական շրջաններում տեղի ունեցած միջոցառումները, համերգները և այլն։ Մոտ մեկ ամիս տևած քաշքշուկներից և տարբեր վարչություններ մեր զանգերից հետո (հարցումն ուղարկել էինք 15.10.2025 թ.) այսօր, ի վերջո, ստացանք պատասխանը։

«Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում իրականացված միջոցառումների համար ծախսվել է 754.690.895 (յոթ հարյուր հիսունչորս միլիոն վեց հարյուր իննսուն հազար ութ հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ»` պատասխանել է քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

Ծախսերն այսօրվա փոխարժեքով կազմում են 1․975․631 դոլար։

Խնդրել էինք ծախսերը տալ նաև ըստ յուրաքանչյուր միջոցառման՝ բացվածքով, օրինակ, որքա՞ն է կազմել յուրաքանչյուր միջոցառման կամ համերգի բյուջեն, որքա՞ն է դրանից տրամադրվել երգիչներին, տեխնիկային և այլն։ Քաղաքապետարանից զլացել են պատշաճ կերպով ներկայացնել այդ տվյալները՝ հղում կատարելով կնքված պայմանագրերին և միայն տեղեկացրել, որ 2025թ.«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար վարչական շրջանների աշխատակազմերի կողմից համապատասխան բյուջեներից կատարվել են հետևյալ ծախսերը՝

1.  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան-744.0 հազար դրամ

2. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան- 110.0 հազար դրամ

3. Էրեբունի վարչական շրջան – 6․928.0 հազար դրամ։

Արժե՞ր, արդյոք, 2807-ամյա (Հռոմից էլ հին) մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնակատարության առիթով մոտ մոտ 2 մլն դոլար ծախսել ոմն Թաթայի համերգի վրա, բյուջե, որը քերված է քաղաքացիների հարկերից ու տուգանքներից։ Արդյո՞ք հինավուրց քաղաքակրթության ժառանգորդ Երևանը դրան էր արժանի, արդյո՞ք ավելի քիչ գումարով հնարավոր չէր կազմակերպել ճաշակ թելադրող միջոցառումների շարք, որով կարելի լիներ թե՛ ներկայանալ սեփական քաղաքացիներին, թե՛ զբոսաշրջիկներին ու աշխարհին։  

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am