Վարդան Ղուկասյանին մահվան են տանում. ՔՊ-ն փորձում է զավթել իշխանությունը Գյումրիում. ՀԿԿ խմբակցության ղեկավար

Գյումրիի ավագանու այսօրվա նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով. ավագանու 32 անդամներից միայն 16-ն էին ներկայացել։ Բացակայում էին ոչ միայն Հայաստանի Կոմունիստական կուսակցության կալանավորված անդամները, այլև ամբողջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ինչպես նաև Գյումրու «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ըստ էության, միտումնավոր տապալեց ավագանու այսօրվա նիստը։

«Ցավն այն է, որ երբ ելույթ են ունենում, նշում են, թե անում են ամեն ինչ՝ ի շահ գյումրեցու, ի շահ Գյումրիի։ Բայց իրենց քայլերով ապացուցում են, որ ոչ մի բանի էլ պատրաստ չեն անել Գյումրիի և գյումրեցու համար, քանի որ իրենց արարքներով ցույց են տալիս, որ մեկ նպատակ ունեն՝ զավթել իշխանությունը Գյումրիում», — ասաց Անանյանը։


Նա տեղեկացրեց, որ ավագանու հաջորդ նիստը լինելու է արտահերթ։ «Մենք ակնկալում ենք, որ ավագանու մանդատը վայր դրած անդամների փոխարեն մեր ընտրացուցակի հերթական հաջորդ անդամները կվերցնեն մանդատները, և նիստը քվորում կունենա», — նշեց նա։

Անանյանը հիշեցրեց, որ կալանավորված իրենց թիմակիցներից Գևորգ Ղուկասյանի վայր դրած մանդատը վերցրել էր Սամվել Էլբակյանը, իսկ Սեդրակ Սահակյանին պետք է փոխարիներ Տիգրան Ավագյանը։ «Քանի որ Տիգրան Ավագյանին նույնպես ձերբակալեցին, նա նույնպես վայր է դրել մանդատը, բայց նրա մանդատը դեռ չի փոխանցվել ցուցակի հաջորդ համարին։ Կարծում եմ՝ այդ հարցը մինչև հաջորդ նիստ լուծված կլինի։ Այսինքն՝ փորձելու ենք այս տարբերակով այդ տապալումները չեզոքացնել։ Մենք գյումրեցու առաջ պարտավորություններ ունենք ու չենք հանձնվելու։ Փորձելու ենք կանխել ավագանին ցրելու և Գյումրին զավթելու ՔՊ-ականների փորձերը, թեև, իհարկե, մտավախություն ունենք, որ հաջորդ նիստին էլ կփորձեն խոչընդոտել։ Անգամ մեր անձնական ներկայությունը երաշխավորել չենք կարող. չի բացառվում, որ լույսը բացվի, և մեր նկատմամբ էլ ինչ-ինչ քայլեր լինեն։ Ամեն դեպքում մենք պայքարում ենք ու շարունակելու ենք պայքարել», — ասաց նա՝ չբացառելով, որ կարող են նաև մյուս ընդդիմադիր խմբակցությունների անդամներին փորձել ահաբեկել կամ սպառնալիքներով թույլ չտալ մասնակցել նիստերին։
Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի պահման պայմաններին ու առողջական խնդիրներին, որոնց մասին տևական ժամանակ է ահազանգվում, Անանյանը նշեց, որ իրականում որևէ փոփոխություն չի եղել անգամ ահազանգերից հետո։

դիտվել է 284 անգամ
Լրահոս
«Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am