Կարգալույծ Հունանյանը քահանայի իշխանություն չուներ Պատարագի մասնակիցներին մեղքերի թողություն տալու

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․

«ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ ԲՈԼՈՐԻՆ

Կարգալույծ Վարդան Հունանյանը (նախկին տ.Տարոն) քահանայական իշխանություն այլևս չուներ Ս.Պատարագի մասնակիցներին մեղքերի թողություն տալու, ուստի այսօր այդտեղ գտնվող բոլորը Ս.Հաղորդություն են ստացել առանց մեղքերի խոստովանության և թողության: Այդպիսի պայմաններում հաղորդվելն ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետության և կանոնի չափազանց վտանգավոր է և դատապարտելի.

1) «Որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի» (Ա Կորնթ. 11:29-31):

2) Սուրբ Հաղորդությունը տրվում է մեղքերի թողության, հոգու և մարմնի բժշկության, հավիտենական կյանքի համար։ Սակայն այս թողությունը գործում է միայն այն դեպքում, երբ մարդը նախապես սրտանց ապաշխարել և խոստովանել է իր գիտակցված մեղքերը։

3) Ս. Հաղորդություն ստանալուց առաջ պետք է մասնակցել խոստովանության կարգին, որը տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ: Խոստովանել մեղքերը Աստծու և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Բայց, տվյալ դեպքում հոգևորական չի եղել խոստովանություն ընդունողը, այլ` աշխարհական:

4) Անհրաժեշտ են մի շարք պայմաններ (տես հղումը մեկնաբանություններում), որպեսզի Ս. Հաղորդությունը լինի մեղքերի քավության և սրբագործման առիթ, քանզի անարժան ու անպատրաստ կերպով Հաղորդության խորհրդին մասնակցելով` կարժանանանք դատապարտության:

5) Եթե մարդ այնուամենայնիվ առանց իրական խոստովանության գիտակցաբար կամ անգիտակցաբար Ս.Հաղորդություն է ընդունել, ապա նա պետք է անհապաղ զղջա, խոստովանի մեղքը և ապաշխարի:

6) Պետք է հնարավորինս շուտ դիմել իրական կարգի մեջ և եկեղեցական (քահանայական) իշխանություն ունեցող քահանայի և խոստովանել գործած մեղքը:

7) Քահանան սահմանում է ապաշխարության կարգ, որից հետո միայն կարելի է կրկին մոտենալ Ս. Հաղորդությանը:

8)Եկեղեցու սուրբ հայրերը շատ խիստ են զգուշացրել նման դեպքերի համար: Մասնավորապես եկեղեցու 12 տիեզերական սուրբ վարդապետներից Ս. Կյուրեղ Երուսաղեմացին զգուշացնում է. «Մի՛ մոտեցիր Ս.Հաղորդության լվացված ձեռքերով, բայց ոչ մաքուր հոգով։ Երբ դու մոտենում ես Խորհրդին, ապա թող քո սրտի խոստովանության աղոթքը նախորդի քո մոտենալուն»։

9) Մեկ այլ տիեզերական վարդապետ Ս.Հովհան Ոսկեբերանը հաճախ մարդկանց զգուշացնում էր՝ համեմատելով անարժան հաղորդությունը Հուդայի կողմից Հիսուսի դավաճանության հետ.

«Զգուշացի՛ր, ուստի, որ դու մեղավոր չդառնաս Քրիստոսի մարմնի ու արյան մեջ։ Նրանք սպանեցին Նրա սուրբ մարմինը, իսկ դու Նրան ընդունում ես մեղավոր հոգով, այն բանից հետո, երբ Նա քեզ այդքան շատ օգուտներ է շնորհել»։

10) ՎԵՐՋԱՊԵՍ. այս ամենը չէին կարող չիմանալ տ.Թադեն և Վարդան Հունանյանը, բայց նրանք գիտակցաբար մասնակիցներին մտցրեցին մեղքի բեռի տակ: Նրանք իրենց գործածի համար պարտական կմնան Տիրոջ Մարմնին և Արյանը (Ա Կորնթ. 11:27)»:

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Գյումրեցի ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի «պատարագին» Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար Se. 2, ep. 5. Ես «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում Չի կարող սատանան և մեղքը ավելի զորավոր լինեն, քան Քրիստոսի շնորհը, որ գործում է մեր մեջ․ Հայր Շնորհք Քննչական կոմիտեն վերադարձրել է AntiFake լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը ՔԿ-ն Գյումրիի քաղաքապետարանում նոր 2 աշխատակիցների է ձերբակալել Ավետիս Առաքելյանը մասնակցել է հարցաքննությանը Պայքարը մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց մշակութային թիրախում գտնվելն է Զորականում անչափահասների դեպքով մեկ անձ կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը «777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ Եթե Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը մարսեց, ուրեմն հայտնվելու ենք «Արևմտյան Ադրբեջանում». Շարմազանով Փաշինյանին կասեմ՝ «ամո՛թ քեզ, էս հողերը սաղ բաժանեցիր թշնամուն»․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am