Դանակահարություն՝ «Սերենայում»․ ծեծկռտուքի մասնակիցներն են Սուքիասյանի եղբոր որդին եւ դատախազների որդիներ (video)

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Երեւանի հայտնի ակումբներից «Սերենայում», ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդու եւ գործող դատախազների որդիների միջեւ կնոջ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։
Օրեր շարունակ փորձում էինք տեղեկությունը հաստատող փաստեր հավաքել, սակայն իրավապահները համառորեն պնդում էին, թե նման տվյալներ չունեն։ Սակայն մեր հետաքննությունից պարզվեց այլ բան։ «Սերենա» կատարած այցով պարզեցինք, որ ակումբը փակ է, Քննչական կոմիտեն դռները կապարակնքել է։
Ակումբի աշխատակիցները կարծելով, թե լրագրողը շարքային հաճախորդ է՝ հավատացնում էին, որ դռները փակ են՝ վերանորոգման պատճառով, սակայն մեր նկարած տեսանյութից էլ պարզ երեւում է, որ կապարակնքված դռան վրա Քննչական կոմիտի կնիքն է։ Աշխատակցի միջոցով ակումբի տիրոջը փոխանցեցինք, որ ցանկանում ենք զրուցել։ Վերջինս նախ համաձայնվեց, ապա մերժեց։
Շարունակելով հետաքննությունը՝ պարզեցինք, որ դանակահարված տղամարդկանցից մեկը, չպարզված հանգամանքներում, տեղափոխվում է Վաղարշապատի հիվանդանոց։
Նույն օրը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժին։ Քննչական կոմիտեից "Իշխանություն" լրատվականի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ 2025 թվականի նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, առողջությանը միջին ծա նրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն:
Անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվությունը եւ՛ Քննչական կոմիտեն, եւ՛ Ներքին գործերի նախարարությունը թաքցնում են։ Ավելին՝ մեր հետաքննությունը պարզել է, որ ակումբի նկարահանող սարքերի կրիչներն անհետացել են։
Ուշագրավ է, որ այս ակումբը հատուկ հսկողություն ունի, անվտանգության աշխատակիցները մետաղորսիչ սարքի միջոցով ստուգում են եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց։ Դեպքին լավատեղյակ անձինք հայտնում են, որ դանակից բացի նաեւ հրազեն է եղել, սակայն իրավապահները, ենթադրաբար կոծկում են՝ հաշվի առնելով գործող անձանց շրջանակը։
Հարց է առաջանում՝ եթե վերահսկողությունը այդքան խիստ է, ապա ինչպե՞ս են ազդեցիկ ընտանիքների որդիները կարողացել սառը զենքով մուտք գործել ակումբ։

Լիա Սարգսյան 

դիտվել է 958 անգամ
Լրահոս
ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am