Դանակահարություն՝ «Սերենայում»․ ծեծկռտուքի մասնակիցներն են Սուքիասյանի եղբոր որդին եւ դատախազների որդիներ (video)

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Երեւանի հայտնի ակումբներից «Սերենայում», ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդու եւ գործող դատախազների որդիների միջեւ կնոջ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։
Օրեր շարունակ փորձում էինք տեղեկությունը հաստատող փաստեր հավաքել, սակայն իրավապահները համառորեն պնդում էին, թե նման տվյալներ չունեն։ Սակայն մեր հետաքննությունից պարզվեց այլ բան։ «Սերենա» կատարած այցով պարզեցինք, որ ակումբը փակ է, Քննչական կոմիտեն դռները կապարակնքել է։
Ակումբի աշխատակիցները կարծելով, թե լրագրողը շարքային հաճախորդ է՝ հավատացնում էին, որ դռները փակ են՝ վերանորոգման պատճառով, սակայն մեր նկարած տեսանյութից էլ պարզ երեւում է, որ կապարակնքված դռան վրա Քննչական կոմիտի կնիքն է։ Աշխատակցի միջոցով ակումբի տիրոջը փոխանցեցինք, որ ցանկանում ենք զրուցել։ Վերջինս նախ համաձայնվեց, ապա մերժեց։
Շարունակելով հետաքննությունը՝ պարզեցինք, որ դանակահարված տղամարդկանցից մեկը, չպարզված հանգամանքներում, տեղափոխվում է Վաղարշապատի հիվանդանոց։
Նույն օրը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժին։ Քննչական կոմիտեից "Իշխանություն" լրատվականի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ 2025 թվականի նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, առողջությանը միջին ծա նրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն:
Անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվությունը եւ՛ Քննչական կոմիտեն, եւ՛ Ներքին գործերի նախարարությունը թաքցնում են։ Ավելին՝ մեր հետաքննությունը պարզել է, որ ակումբի նկարահանող սարքերի կրիչներն անհետացել են։
Ուշագրավ է, որ այս ակումբը հատուկ հսկողություն ունի, անվտանգության աշխատակիցները մետաղորսիչ սարքի միջոցով ստուգում են եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց։ Դեպքին լավատեղյակ անձինք հայտնում են, որ դանակից բացի նաեւ հրազեն է եղել, սակայն իրավապահները, ենթադրաբար կոծկում են՝ հաշվի առնելով գործող անձանց շրջանակը։
Հարց է առաջանում՝ եթե վերահսկողությունը այդքան խիստ է, ապա ինչպե՞ս են ազդեցիկ ընտանիքների որդիները կարողացել սառը զենքով մուտք գործել ակումբ։

Լիա Սարգսյան 

դիտվել է 958 անգամ
Լրահոս
Ռեզային ԱՄՆ-ին պայման է առաջադրել Հորմուզի բացման համար Իսրայելի պաշտպանության բանակը անցկացնում են անսպասելի պատերազմի սցենարի պատրաստության վարժանքներ, կիրակի օրը հայտարարել է բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։ «Արշալույս 2.0» անվամբ վարժանքները որոշվել են առաջիկա հրեական մեծ տոների նախօրեին անվտանգության իրավիճակի վերլուծության ֆոնին և Իսրայելի վրա հետագա հարձակումները կանխելու ռազմավարության շրջանակներում, որը նման է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղե... Իսրայելի ՊԲ-ն վարժանքներ է անցկացնում՝ հանկարծակի պատերազմի պատրաստվածությունը բարձրացնելու համար Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am