«Ջու-ջու-ջուջալար»․․․մայր հավիկի խաղը

Մայր հավիկի դերը խաղալով՝ Նիկոլ Փաշինյանի ինքնամոռաց ուրախությունը, որ Ադրբեջանի տարածքով ցորեն է գալիս, հիշեցնում է կոմունիստական շրջանի մի երգ։ Հիշո՞ւմ եք Պոլադ Բյուլբյուլօղլուի երանելի երգը՝ «Ջու-ջու-ջուջալար», որտեղ մայր հավիկը սիրով հավաքում էր իր գունավոր ճուտիկներին՝ մեկ դեղին, մեկ կապույտ, մեկ կարմիր… Երգը մանկական էր, բայց խորքում խոսում էր հսկայական մոր՝ պետության՝ հոգատար ձեռքերի մասին։


Հանրահայտ դերասան Նիկոլ Փաշինյանը, որը շատ կերպարներ է խաղացել, հիմա խաղում է միայն մայր հավիկի՝ «Ջու-ջու-ջուջալար» դերը։ Քաղաքական բակում նա կանչում է ճուտիկներին՝ երբեմն «հայ ժողովուրդ», երբեմն «հպարտ քաղաքացի», վերահսկում՝ ով ուր է գնում, ով ինչ է ուտում։ Կարծում է, որ այս կերպարը հանրության մեջ կստեղծի նոստալգիա և վստահություն։

Հանրությունը, ճուտիկների նման, մնում է բակում՝ բավարարված, հնազանդ և կախված կերից։ Ով փորձում է թևերը բացել, անմիջապես ստանում է «սահմանափակում»։ Ճուտիկները պատրաստ չեն դիմակայելու վտանգին, որովհետև մայր հավիկը նրանց միայն ուտել է սովորեցրել։ Նրանք դա հասկացան միայն այն ժամանակ, երբ մի օր սկսեցին պակասել։ Արդեն ուշ էր։

Քաղաքական բակում Փաշինյանը շարունակում է նույն դերակատարումը՝ հանրությանը դրել է կուտ ուտող ճտերի տեղ, որոնք չեն մտածում իրենց անվտանգության մասին, միայն սպասում են, թե ով կեր կբերի։ Ճուտիկների բավարարվածությունը փոխարինվել է կախվածությամբ և անպատրաստությամբ, իսկ «կեր»-ի հետ գալիս է վտանգի ամբողջ ծանրությունը։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 979 անգամ
Լրահոս
Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video) Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am