Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մահացու հարցեր՝ 21-րդ դարի խաչագող Նիկոլին…
Արևելյան շուկաներում հնում գողության ամենատարածված ձևը հետևյալն էր: Խաչագողների խմբով մտնում էին շուկա, խմբի անդամները, իբր միասին չեն, սկսում էին կազմակերպված ու ապակենտրոն աղմկել, գոռգոռալ, շուկայի տարբեր հատվածներում կռիվ ու ղալմաղալ սարքել՝ վաճառականների ուշադրությունը շեղել, իսկ այդ աղմուկի ու իրարարանցման մեջ խմբի այն անդամը, որը պիտի աներ հիմնական գործը՝ թռցնում էր երեք կիլոգրամ պանիրն ու աննկատ հեռանում շուկայից: Հետո, երբ իրարանցումն արդեն ավարտվում էր, խմբի անդամները կազմակերպված ձևով հեռանում էին շուկայից, բայց վաճառականներից մեկը հայտնաբերում էր, որ իր 3 կգ պանիրը չկա՝ գողացել են:
Նիկոլը 21-րդ դարի խաչագող է. պատանդ վերցված ուսապարկերի իր բաղաձայն անսամբլի հետ աղմկում է, երբ հանրության ուշադրությունը շեղելու ու մահացու հարցերից թռնելու կամ հերթական գողությունն անելու կարևոր թեմա կա:
Իսկ մահացու նոր հարցերը երեկվանից հետևյալն են.
1. Ո՞վ է քեզ՝ Նիկո՛լ, 2018 թ. ապրիլին խոստացել նշանակել ՀՀ փոխվարչապետ, եթե «դադարեցնես փողոցային պայքարը»: Ո՞վ: Տակն ի՞նչ կա:
2. Դու 2018 թ. ապրիլյան այդ օրերին ի՞նչ շփումներ ես ունեցել ԵՄ-ի դեապան Պյոտր Սվիտալսկու հետ: Ի՞նչ նպատակով:
Դեռ որքա՜ն հարցեր կան:
Հ.Գ. Արևելյան շուկաներում բռնված խաչագողերին, չնայած, հարցեր չէին էլ տալիս. թարս նստեցնում էին էշի վրա ու ճամփում հեռու վայրեր…»։
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը