Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը կախված կլինի հիմնական խաղացողների գործողություններից․ Newsweek

Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը կախված կլինի նրանից, թե ինչպես են հիմնական խաղացողները կառավարում ուժերի դինամիկան և վերահսկում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, գրում է Newsweek-ը։


Ինչպես հիշեցնում է պարբերականը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվել է ՆԱՏՕ-ի չափանիշներին, ընդգծելով այդ գործընթացի շրջանակներում թուրքական զինվորականների հետ սերտ համագործակցությունը և կարևորելով Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև կապերի ամրապնդումը, ասվում է պատվիրակությունների հետ հանդիպման արդյունքներով նախագահի հայտարարության մեջ։ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը սկսվել է 1994 թվականին, երբ երկիրը միացել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, որը ՆԱՏՕ-ի նախաձեռնությունն էր՝ ուղղված Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրներին։

Ռուս ռազմական վերլուծաբանները զգուշացնում են, որ Ադրբեջանը կարող է խորհրդային դարաշրջանի մարտական ձեռնարկներն ու ռազմական կառույցները փոխարինել ՆԱՏՕ-ի մեթոդներով, ընդ որում, ակնկալվում է, որ Բաքուն կարագացնի վերազինման և արևմտյան զենքի գնման գործընթացը, հաղորդում է «Վզգլյադ»-ը։


Ռուս վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանի ռազմական արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով կարող է ազդարարել ապագա անդամակցության հայտի մասին, թեև Բաքուն պաշտոնական դիմում չի ներկայացրել։

Ռուսաստանի համար մեկ այլ խնդիր է Ադրբեջանի սերտ կողմնորոշումը դեպի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ինչը կարող է ուժեղացնել Ռուսաստանի և նրա դաշնակից Իրանի հետ Հարավային Կովկասում առկա լարվածությունը։

Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ երկարատև հակամարտության ընթացքում, որը ստացել է Ռուսաստանի աջակցությունը և հյուրընկալել է ռուսական ռազմաբազա: Ալիևը հոկտեմբերին Տաջիկստանում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ 2024 թվականի դեկտեմբերին ռուսական հրթիռով «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման և 38 մարդու մահվան պատճառ դարձած լարվածությունից հետո:


Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը մնում է կարևոր Ադրբեջանի համար, որը ամուր գործարար և ներդրումային կապեր ունի Մոսկվայի հետ և վերահսկում է հիմնական տարանցիկ երթուղին, որը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով Ռուսաստանը կապում է Իրանի հետ։ Միևնույն ժամանակ, Բաքվի գործընկերային հարաբերությունները արևմտյան երկրների հետ որպես պաշտպանություն են ծառայում Մոսկվայի ազդեցությունից, գրում է ԶԼՄ-ն։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Ռումինիան պատրաստ է վճարել Հրաժարական է տվել «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am