Իրավական լիկբեզ՝ մոլորվածների համար

Մի քանի դիտարկում կամ իրավական լիկբեզ քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու  նրա սպասավորների  դեմ հալածանքները  Սահմանադության նորմերի և իրավական կարգի կոպիտ խախտում է։ Այն հանցակազմ է պարունակում թե՜ ՀՀ Օրենսդրությամբ, թե՝ միջազգային  կոնվենցիաներով։
Կատարվողը նաև պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ։ 
Որոշ   ՔՊ-ական պատգամավորներ փորձում են ՀԱ Եկեղեցին ներկայացնել որպես սովորական կրոնական կազմակերպությունները։  Սա ոչ միայն իրավական տգիտություն է, այլև՝ նրա պատմական դերի և առաքելության նվաստացում, ազգային զգացումների կոպիտ ոտնահարում։

Այսպես՝

 1․ Հայ Առաքելական եկեղեցու ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ:  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սովորական կրոնական կազմակերպություն է, այլ՝ ազգային եկեղեցի։ նրա բացառիկությունն արտացոլված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: 

2․Պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որի մի շարք հոդվածներում եւս տարանջատված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ եւ առհասարակ կրոնական կազմակերպությունները ։

3․Վերոհիշյալ օրենքով ևս «․․․գնահատելով հայ ժողովրդի հոգեւոր կյանքում եկեղեցու դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ճանաչվում է որպես հայ ժողովրդի ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար․․․․»։ 

4․Սույն օրենքի հոդված 17-ում՝ ի թիվս մի շարք հաստատումների, նաեւ ամրագրված են՝ եկեղեցու եւ պետության տարանջատումը, ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀՈՒԹՀՈՒՆԸ, նրա կողմից իրականացվող մի շարք առաքելությունների իրագործման խոչընդոտման արգելքը։

5․Այս օրենքով միայն Հայ Առաքելական եկեղեցուն է վերապահված պետական կրթական հաստատություններում հայ ժողովրդի հոգևոր կրթությանն ու նրա բարոյական կատարելագործմանը նպաստող ծրագրերի իրականացումը։

 6․Ի դեպ, այս օրենքով «Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը` միջազգային իրավական նորմերի սահմաններում»:

7․ Հայ Առաքելական եկեղեցին դասելով այլ կրոնական կազմակերպությունների շարքին՝ հանցավոր  դիտավորությամբ, տգիտությամբ կամ գիտակցաբար ու դավադրաբար, նվաստացնում են Հայ առաքելական եկեղեցու դարավոր դերակատարությունն ու հայ ժողովրդի պատմության 1700 տարիների ընթացքում նրա ունեցած բացառիկ դերակատարությունը։ 

8․Իշխանական պատգամավորների այս խոսույթը տեղավորվում է Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելու՝ 1937 թ․ ռեպրեսիվ ձեռագրի մեջ, ․․․Մեր եկեղեցին իր պատմության ընթացքում այսպիսի հալածանքների են արժանացրել  թուրք քոչվորները, մոնղոլ-թաթարներն ու բոլշեւիկները ․․․»: 

9․Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը։ Սա ուղիղ հարված է մեր ժողովրդին, նրա ամենահզոր ազգային ինստիտուտին եւ պարզապես մեր ինքնությանը, միասնականությանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատվեր՝ ավելի թուլացնել պատերազմի վերքերը չսպիացրած հայ հասարակությանը։ Այս տեսակետը կիսում է ողջ ՔՊ-ն, սա քաղաքական- արժեհամակարգային որոշում է, ավելի շուտ՝ դատավճիռ ընդդեմ եկեղեցու:

 «Շողակաթն» ու եկեղեցին իշխանությունների թիրախում էին վաղուց․ տարբեր ՔՊ-ականներ այն փակելու կամ նսեմացնելու կոչեր պարբերաբար հնչեցրել են։ Նրանք այնքան կուրացած են հակաեկեղեցական պայքարով, որ առհասարակ փակեցին հանրային ծածկույթ ունեցող կրթամշակութային ալիքը։ Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ:

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video) Խայտառակ ինֆորմացիա. ի՞նչ է հենց հիմա կատարվում Սյունիքում. դե ստացեք․ Անժելա Թովմասյան (video) ՔԿԾ խոսնակը հերքում է Ֆեյք Մոդիլիանի. բավական է Փաշինյանը գողացել է մեր հաղթանակը․ ձեզ ասում եմ՝ իմ թիմից իրենց միացողներ չե՛ն լինելու․ Կարապետյան (video) Հետընտրական շանսոն․ Ձայների գող ես դու Ձվի գողը` ձի էլ կգողանա Երևանում ինչ միջոցառման է մասնակցելու Մխիթարյանը Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին «Շուտով բերդում կլինես, այ կակադու»․ Ռուբեն Մխիթարյանի նոր երգը (video) Հորդառատ անձրևներ են սպավում Փաշինյանն իշխանություն չի ուզում տալ, բայց․․․ Դերենիկ Մալխասյան (video) Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը. Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները. վարչապետ Ալեն Ղևոնդյանին ՔԿ-ն մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեջ Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել․ ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am