2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։

Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի եւ երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը։ Սա նրա տոկունության եւ առաջնորդական հմտությունների վկայությունն է՝ նույնիսկ ամենավտանգավոր պայմաններում։

«Մեծանալով՝ ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, եւ որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ես ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին»,- ասաց բժիշկ Էլթայեբը։ ««Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին եւ սովորական մարդկանց շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարեւոր են։ Սա հիշեցնում է այն մասին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման։ Նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է հույս ներշնչել»։

«Մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ «Աշխարհում, որտեղ «ոչ մարդասիրությունը» հաճախ գերակշռում է վերնագրերում, բժիշկ Էլթայեբը հիշեցնում է մեզ այն մասին, որ մարդասիրության ոգին դեռ ողջ է, եւ յուրաքանչյուրս ունենք այն պահպանելու պարտավորություն»։

2025 թ․ դափնեկրի անունը հայտարարվեց «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ ապաստանի եւ կյանքը վերսկսելու խորհրդանիշ դարձած Էլիս կղզում՝ նշանավորելով «Ավրորայի» գործունեության տասնամյակը։

Բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։ Որպես 2025 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ նա կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ իր աշխատանքն ընդլայնելու եւ տեղում գործող մերօրյա հերոսներին ու կազմակերպություններին աջակցելու համար, որոնք իրենց հերթին օգնում են կարիքավոր համայնքներին։

«Չնայած անհավատալի վտանգին եւ զրկանքներին՝ բժիշկ Էլթայեբն իր օրինակով է ցույց տվել, թե որն է իրական մարդասիրական առաջնորդությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ ««Ավրորայի» համար պատիվ է աջակցել նրա առաքելությանը եւ ներկայացնել նրանց տոկունությունը, ովքեր անցնում են հակամարտության միջով։ Բժիշկ Էլթայեբի անձնուրաց աշխատանքը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մարդկայնությունը կարող է հաղթել»։

2023 թ․ ապրիլից, երբ Սուդանում հակամարտությունը սրվեց, բժիշկ Էլթայեբն ստիպված էր գործել ռմբակոծությունների, ենթակառուցվածքների փլուզման եւ էլեկտրաէներգիայի ու բժշկական պարագաների, այդ թվում՝ անզգայացման միջոցների սուր սղության պայմաններում։ Նա ջանք չի խնայում, որպեսզի հարյուրավոր վիրավորներ, տեղահանվածներ եւ ծանր հիվանդներ շարունակեն ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա առաջնորդությամբ «Ալ Նաո» հիվանդանոցը դարձել է համայնքի փրկօղակը՝ մարմնավորելով տոկունություն, համերաշխություն եւ անդրդվելի նվիրվածություն՝ փրկելով մարդկանց կյանքն ամենածանր պայմաններում։

«Բժիշկ Էլթայեբը մերժում է անտարբերությունը՝ օրինակ դառնալով մյուսների համար»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Քլինթոն» հիմնադրամի եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը։ «Նրա նվիրվածությունը մարդասիրական գործին դրսեւորվում է ոչ միայն կյանքեր փրկելով, այլեւ համայնքի հանդեպ հոգատարությամբ եւ Սուդանի ամենակործանարար հակամարտություններից մեկի ժամանակ մարդկանց արժանապատվությունը պահպանելու ձգտումով»։

Մրցանակի շնորհման արարողությանն արժանին մատուցվեց նաեւ 2025 թ. «Ավրորայի» բացառիկ հերոսներ Սալի Բեքերին, բժիշկ Զուհայր Լահնային եւ բժիշկ Ջիլ Սիմանին։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է որպես սուվերենության մաշման հերթական փուլ․ Սուրենյանց Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել «Հելոբիթ»-ում 5000 դոլար եմ ներդրել ու կորցրել․ տուժած քաղաքացին մանրամասնում է (video) Ռուբեն Բաբայանը երեկ հայտնվել է խղճուկ վիճակում․ Նարինե Դիլբարյան (video) Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Որքան գումար կհատկացվի ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video) Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա Դատարանը հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրվարույթի ձգձգումը խնդրահարույց է․ փաստաբան Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elysion»-ը գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան Հակոբյան Սյունիքի համար վարկ եք վերցնում, ժողովրդի հաշվին տոկոսնե՞րն եք տալու․ Աննա Գրիգորյան (video) Գյումրիում 37–ամյա որդին սպшնել է հորն ու մորը. կադրեր՝ դեպքի վայրից (video) «Ձախողել եք, կա՞ 1 մարդ, որ պատասխան է տալու այս համակարգի ձախողման համար»․ Աննա Գրիգորյան (video) «Եկել եք, հեքիաթներ եք պատմում». «Որ 8 միլիարդի զենք եք առել, ճանապարհը ինչի հաշվին եք կառուցել» (video) 26 հազար արցախցուց քանի՞ հոգի է դիմել եւ չի ստացել բնակարանի գումար․ պատգամավորի հարցը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am