Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական՝ այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին:


Սակայն, ինչպես այժմ «Ժողովուրդ»-ին փոխանցում են Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է: Իհարկե, այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։

Նշենք, որ այս պահին կան 6 տարբեր տեսչական մարմիններ, որոնք գտնվում են վարչապետի վերահսկողության ներքո:

 


«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր նաեւ, որ կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում. կարելի է ասել՝ տեսչություններում այս առումով բունտ էր հասունանում: Թեպետ կառավարությունում քննարկումների ընթացքում շեշտվել էր, որ պետք է հնարավորինս նվազեցնել կրճատումների ծավալը, սակայն այդ հարցում կարծես թե լուծումներ չեն գտնվել։ Կարճ ասած՝ երկար քննարկումներից հետո նոր կոմիտե ստեղծելու հարցն այս պահին առկախ է. գործընթացը կանգ է առել»։

 

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում Ես չեմ դադարի պայքարել, մինչև մյուս հայ գերիները ազատ չարձակվեն. Ֆրենկ Փալոն 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն Լարսը փակ է բեռնատարների համար Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել. Աշոտյան Նարեկին շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն. Զոհրաբյան Ադրբեջանական բենզինի խմբաքանակ մուտք գործեց Հայաստան, նոր պարզվեց՝ հնարավոր էր իջեցնել վառելիքի գինը Դեմոկրատները՝ եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման դեմ Մեր երկրում չկա խնդիր, որ ինքներս մեր ուժերով չկարողանանք լուծել. Արման Թաթոյան Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է Ինչ եղանակ է սպասվում ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին զսպվածության կոչ չի արել Հաջորդ քաղբանտարկյալը դուք եք, եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ Պայքարի ծայրահեղ միջոցի դիմողի համար կարևոր է թե՛ հանրային աջակցությունը, թե՛ «ընկերների» լռությունը Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի Փաշինյանի կազմակերպած «պատարագին» չհիշատակվեց Վեհափառի, տվյալ թեմի, պատարագիչ քահանայի անունը Վիճաբանություն դպրոցի բակում՝ 9-ամյա երեխաների միջև․ կա տուժած Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ներկայացել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Ի՞նչ օրենքներ է ոտնահարել դատարանը՝ հօգուտ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի․ «Yerkir» «Ես ու իմ աշխարհի գանձը»․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Դուրգարյանը նորից եկել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Չարենցավանի քաղաքապետը նույնպես ներկա է Փաշինյանի կազմակերպած պատարագին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am