Մենք մեզ որբացած ենք զգում, այստեղ չէ մեր Առաջնորդը․ միասնական աղոթք՝ Մուղնու եկեղեցում

Արագածոտնի թեմն այսօր կրկին մեկտեղվել էր միասնական աղոթքի՝ միասնաբար աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ
Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։
Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Թեմի հոգևոր դասին աղոթակից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:
Ժամերգության ընթացքում շարականի երգեցողությամբ հոգևոր դասը իր խոնարհումը բերեց Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքն ամփոփող սրբատեղիին՝ խնդրելով քաջամարտիկ Սրբի բարեխոսությունը:
Ավարտին իր խոսքն ու պատգամը հավատացյալների փոխանցեց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը:
Տեր Հայրն իր խոսքում ցավ հայտնելով, նշեց. «Մենք մեզ որբացած ենք զգում, որովհետև այստեղ չէ մեր հայրը, մեր Առաջնորդը ում աղոթքով էին սկսվում այս ժամերգությունները: Իսկ մեր եղբայրը՝ Տեր Գարեգինը պետք է այստեղ լիներ, որ միասին պատրաստվեինք և դիմավորեինք ամենքիդ և այսօր առավել ուրախ սրտով աղոթեինք»:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում:

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք նավթային տանկերների Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր Նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից․ Sputnik Արմենիա Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով Իսրայելի ԶՈւ-ն նոր hարվածներ է հասցրել Լիբանանի հարավին Պուտինը հրամայել է երեք օր ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումներից՝ սկսած այսօր կեսգիշերից․ Պեսկով Երևանի գրքի փառատոն չի, ՔՊ ձայնագողերի թայֆայատոն ա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am