Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրվող Սասուն Առուշանյանի մասով նախաքննությունն ավարտվել է

1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքից 27 տարի անց վերսկսված վարույթով մեկ անձի՝ Սասուն Առուշանյանի, մասով նախաքննությունն ավարտվել է։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է հետախուզման մեջ գտնվող անձի վերաբերյալ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանության գործով շոշափվում են նաև Հրայր Նարիմանյանի, Արմեն Առաքելյանի անունները։ ՔԿ-ն պաշտոնապես եւս հայտարարել էր, որ սպանությունը կատարվել է հանցավոր խմբի կողմից, որի կազմում նշվել էր 3 անձի մասին, սակայն քրեական հետապնդում հարուցվել էր միայն մեկ անձի՝ Սասուն Առուշանյանի նկատմամբ, որը Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն է։ Հենց նրա մասով է նախաքննությունն ավարտվել, եւս մեկի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել։ ՔԿ-ն խուսափում է ասել, թե ով է հետախուզվողը եւ, ընդհանրապես, ինչ դատավարական կարգավիճակ ունեն մյուս երկու անձինք, որոնք, ըստ ՔԿ-ի, խմբի կազմում մասնակից են եղել Խորխոռունու սպանությանը։

Պաշտոնապես չի հայտարարվել նաեւ սպանության շարժառիթի, պատվիրատուների մասին։ Բացի այդ՝ հայտնի չէ նաեւ, թե արդյոք հայտնաբերվել է հանցագործության գործիքը։

Նշենք, որ տարիներ առաջ շրջանառվում էին տարբեր վարկածներ, այդ թվում՝ այն, որ Խորխոռունին բացահայտել էր զենքի ապօրինի շրջանառության, այսինքն՝ վաճառքի դեպքեր։ Այս վարկածի օգտին էր խոսում նաև այն, որ նրա չհրկիզվող պահարանից անհետացել էր կարևոր նշումներով նոթատետրը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունըտեղի է ունեցել 1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում։ Այդ տարիներին մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ սպանության թելերը տանում էին դեպի ՀՀՇ և Վազգեն Սարգսյան, սակայն քրեական գործը շուրջ 30 տարի չի բացահայտվել, մնացել է՝ կասեցված վիճակում։

Աղմկահարույց սպանությունների բացահայտման անհրաժեշտության մասին հայտարարել էր 2018թ․ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ կոլեգիայի նիստի ժամանակ։ Քրեական գործը, սակայն, տևական ժամանակ չի բացահայտվել, իսկ կասեցված գործի վերսկսումը պայմանավորված է եղել՝ Քրդատ օրենսգրքի փոփոխությամբ։ 2025թ, հուլիսի 18-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ սպանության գործի բացահայտման և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ։


Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրույթան՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար: Ս.Ա.-ն սպանությունն իրագործելու համար իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հ.Ն.-ի եղբորից՝ Ա.Ն.-ից, ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իրեն պատկանող, ապօրինի պահվող, հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա, որից հետո այն քաղաքից դուրս գտնվող վայրում կրակելով փորձարկել է՝ պարզելու համար կրակոցի ձայնի խլացման աստիճանը և համոզվելով, որ խլացուցիչը բավարար չափով չի նվազեցնում ձայնը, փամփուշտների վառոդային լիցքը նվազեցնելու նպատակով Ա.Ն.-ի օգնությամբ գնդակները պարկուճներից առանձնացնելու եղանակով քանդել է փամփուշտները, այնուհետև ինքնաշեն եղանակով կրկին հավաքել դրանք, ինչի արդյունքում պարկուճների և գնդակների վրա մնացել են տեխնիկական ներգործության հետքեր։

Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար 1998 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ս.Ա.-ն՝ դեկտեմբերի 8-ին եկել են Երևան՝ իրենց հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող նշված հրազենը։ Հանցավոր խմբի գործողությունները համակարգել և ամբողջությամբ պլանավորել է Ս.Ա.-ն, ով դեկտեմբերի 8-ին իր հանցակիցներին տարել և մատնացույց է արել այն շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։ 1998 թվականի դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն։

Ըստ նախնական դերաբախշման՝ Հ.Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։
1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս.Ա.-ն, Ա.Ա.-ն և Հ.Ն.-ն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։

Անձը, ում նկատմամբ հանրայի քրեական հետապնդում է հարուցվել, գործն ուղարկվել դատարան՝ Սասուն Առուշանյանն է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում Փաշինյանը պաշտոնից ազատել է Խոշոր ավտովթար Երևանում Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան «Դու տղամարդ ես, թե՞ կին»․ Զախարովայի մեջբերումը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT «Պուտինը փրկում է Փաշինյանին» (video) Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Այս մարդը շուտով ստիպված է լինելու հերքել, որ ինքը Նարեկ Նալբանդյանն է Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար Լսի՛ր՝ ոնց են ադրբեջանցի չոբանները հայտնվել Տիգրանաշենում․ դե ապացուցիր՝ Քյարքին Ադրբեջանի անկլավ է (video) Ծառուկյանի կալանքի երկարացման մասին որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում Ինչպես և ինչու Վլադիմիր Պուտինը օգնեց իր Նիկոլին խուսափել Եվրամիության ճնշումից Իրանը Ռուսաստանի համար ժամանակ շահեց. ի՞նչ ռազմական օպերացիա սկսեց Ռուսաստանը․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am