Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս գործակարգավարական նիստերի ժամանակ հորդորում, երբեմն էլ՝ խիստ հանձնարարականներ է տալիս, որպեսզի երբ «Վեոլիա ջուր»-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն եթե աշխատանքներ են կատարում, ու փորում են ասֆալտը, ապա վերջում պարտավոր են 1-2 օրվա ընթացքում այդ հատվածում կատարել ասֆալտապատման աշխատանքներ:
Այդ աշխատանքները անավարտ չեն թողնում միայն «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն:
Թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը երբ փորում են ասֆալտը և աշխատանքներ կատարում, ամեն անգամ աշխատանքները թողնում են կիսատ, թերի աշխատանքի արդյունքում էլ այդ հատվածներում տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, փոսերի մեջ ավտոմեքենաներ են հայտնվում, վարորդները ավտոմեքենաները հետո տեղափոխում են իրենց սրտի արհեստավորի մոտ, երբեմն էլ այդ փոսերի պատճառով ավտոմեքենաները գլխիվայր շրջվում կամ կողաշրջվում են: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Արդեն մի քանի օր է՝ Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհահատվածում աշխատանքներ են կատարել, որից հետո այդ հատվածը, մանավանդ գիշերային ժամերին, վարորդների համար դարձել է մի իսկական գլխացավանք:
Ամեն օր ավտոմեքենաներ են կոտրվում, հիմնականում՝ գիշերային ժամերին, քանի որ վարորդները ընկնում են այդ անհարմար, մի քանի մետր կիսաասֆալտապատ հատվածի մեջ, որոշ դեպքերում էլ փորձում են շրջանցել այդ հատվածը ու տեղի է ունենում ավտովթար:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը