Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց «100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի և նրա հանձնախմբի Հայաստան այցելության 100-ամյակին:
Երևանի Ֆ․ Նանսենի թանգարանի տնօրեն տիար Ժորա Հակոբյանը, ներկայացնելով հյուրերին, Սրբազան Հորը տեղեկություններ փոխանցեց գիտաժողովի աշխատանքների ու արձանագրված արդյունքների մասին։
Նաթան արքեպիսկոպոսը ողջունեց գիտաժողովի անցկացման նախաձեռնությունը՝ ներկաներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները։
Անդրադառնալով հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական առաքելությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց վերջինիս անուրանալի ավանդը ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին և որբացած երեխաներին ցուցաբերած խնամքի ու նրանց վերաբնակեցման գործում։ Այս առնչությամբ Նաթան Սրբազանը ցավով արձանագրեց, որ Ֆ․ Նանսենից հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց՝ արցախահայությունը բռնի տեղահանվեց ու հայրենազրկվեց։ Նաթան արքեպիսկոպոսը նշեց, որ այս իրականության հանդիման Նանսենի ոգին, իբրև համամարդկային խղճի ձայն և մարդասիրության ու արդարության խորհրդանիշ, մեր ժամանակների համար բարոյական ուղեցույց է՝ հաստատուն մնալու սիրո, կարեկցանքի և ճշմարտության ճանապարհին։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը