Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից կբռնագանձվի 35 միլիոն 200 հազար դրամ. դատախազություն

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում) (երկու դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարքներ կատարելու համար (երկու դրվագ)։
2020 թվականի հունիսի 24-ին դատախազը քրեական գործից անջատված մասը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Դատախազը նաև քաղաքացիական հայց էր հարուցել ամբաստանյալներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դեմ՝ հայցելով.
➢ ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 35 միլիոն 200 հազար դրամ,
➢ ամբաստանյալ Վարդան Թունյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 6 միլիոն 513 հազար դրամ,
➢ ամբաստանյալ Լևոն Երանոսյանից, Վարդան Թունյանից և Գուրգեն Գրիգորյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտորեն բռնագանձել 7 միլիոն 954 հազար դրամ։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճռով՝
➢ Ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանին մեղավոր էր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ (երկու դրվագ) և ազատել նրան քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր էր ճանաչվել նաև գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ (երկու դրվագ) և նրա նկատմամբ, որպես պատիժ էր նշանակվել յուրաքանչյուր դրվագի համար ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական հիմնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի ժամկետով: 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ՝ ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանն ազատվել էր ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։
➢ Ամբաստանյալներ Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը և Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր էին ճանաչվել, ազատվել էին քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով և, այդ թվում՝ համաներում կիրառելու արդյունքում, ազատվել էին ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։
Դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի:
2024 թվականի օգոստոսի 16-ին դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
2025 թվականի մայիսի 27-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով նոր դատական ակտ կայացնելու մասին: Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտով Վարդան Թունյանը մեկ դրվագով արդարացվել էր և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Վլադիմիր Գասպարյանից ՀՀ պետական բյուջե որպես հանցագործություններով պատճառված վնասի հատուցում 35 միլիոն դրամ բռնագանձելու մասին դատախազի պահանջն ամբողջությամբ բավարարվել էր:

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր ոք, որ ստիպում է կեղծել պատմությունը, թշնամի է․ Թաքեր Կարլսոն Հայաստանը սարքել են աբսուրդի երկիր Սա ընտրակեղծարարության ձևերից մեկն է... Խախտումներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերում 4 միլիոն դրամ՝ պաշտոնական հյուրասիրության համար․ ԱԺ-ի՝ հերթական մեկ անձից գնումը Ուկրաինան եւ Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը․ Ումերով Անկոտրում և ուժեղ եղեք․ Սուրբ և Անմահ Պատարագ՝ հոգևոր հայրերի ազատության համար Վեհափառը «Աղոթքի նախաճաշին» մասնակցած անձանց հետ քննարկել է Եկեղեցի-իշխանություն լարվածությունը Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում ընտրախախտում է արձանագրվել Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ Մանրամասներ՝ Վաղարշապատում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունների մասին «Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում․․․ Ընդդիմադիր բլոգերին ՁՊՎ-ից դուրս գալուց րոպեներ անց կրկին ձերբակալել են Լրատվամիջոցից ողջ տեխնիկան առգրավող ճղճիմ ռեժիմի համար վատ լուր ունենք Արագածոտնի թեմի առաջնորդը փորձություն է անցնում, որից պետք է ուժեղացած դուրս գալ Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, եւ Հայաստանը եւս բախվում է գոյության սպառնալիքին. Ջոն Էյբներ Չեչենները բռնել են մի գնչուի, որը համացանցում վիրավորել է չեչեններին և հայերին․ «Պուլյա 18+» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ոսկեվազի խաչմերուկում․ 10 վիրավոր կա Նա աղետ է, նա նողկալի մարդ է, որը արդարացնում է հանցագործությունը. Թրամփը՝ Լոնդոնի քաղաքապետի մասին Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել. Հարություն Խաչիկյան «Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, պարտությունը փորձում է ներկայացնել որպես լավություն». Տիգրան Աբրահամյանը՝ «8 միլիարդ դոլարի զենք գնելու» հայտարարության մասին Մեսսի՞, թե Ռոնալդու․ Լինեկերն ընտրել է պատմության լավագույնին Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից Վիճաբանություն և ծեծկռտուք 8 համարի ավտոբուսում. օրեր առաջ վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am