ԱՄՆ-ի «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակիրը նոյեմբերի 5-ին ժամանել է Կորեայի Հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բուսանի ռազմածովային բազա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը:
Ավիակիրն ուղեկցում են մեկ հրթիռային հածանավ և երկու էսկադրային ականակիր, որոնք հանդերձված են Aegis համակարգով: Այցը Բուսանի նավահանգիստ նախատեսված է պաշարները համալրելու և անձնակազմի հանգստի համար:
«(Կորեայի Հանրապետության) ռազմածովային ուժերը պլանավորում են հետագայում ևս ամրապնդել երկու երկրների ռազմածովային ուժերի միջև փոխանակումներն ու համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել պաշտպանունակությունը Հինգերորդ ավիակիր խմբի ժամանման կապակցությամբ», – հայտարարել են հարավկորեացի զինվորականները:
Սա ամերիկյան ավիակրի առաջին մուտքն է նավահանգիստ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի օրոք: Նա հաղթանակ է տարել հունիսի սկզբին կայացած ընտրություններում: Նախորդ անգամ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը Բուսանի նավահանգիստ այց է կատարել մարտին:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները քննադատաբար են վերաբերվում Հարավային Կորեայի ռազմածովային բազաներում ամերիկյան ավիակիրների հայտնվելուն: Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կորեայի Հանրապետություն։ Ակնկալվում էր, որ նա կարող է սահմանին հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, ինչպես 2019 թվականին։ Սակայն Թրամփն ասել է, որ չի կարողացել Կիմ Չեն Ընի հետ համաձայնեցնել հանդիպման ժամանակը։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը