Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը

30.09.2025թ. դրությամբ Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 943 մլրդ դրամ, տարեկան աճը կազմել է շուրջ 33%։ Աճի նման տեմպի շնորհիվ Բանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ։ Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ վարկավորման շուկայում Բանկի մասնաբաժինը կազմել է 24%` տարեկան ավելանալով 1.5 տոկոսային կետով։

Հատկանշական է, որ արդեն 31.10.2025թ.-ի դրությամբ Բանկի կորպորատիվ պարտավորությունների համախառն պորտֆելը՝ ներառյալ լիզինգը, ֆակտորինգը, բանկային երաշխիքներն ու ակրեդիտիվները, գերազանցել է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

Նշենք, որ Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված կորպորատիվ վարկային պորտֆել, որն ընդգրկում է տնտեսության հիմնական ճյուղերը՝ շինարարություն, գյուղատնտեսություն, մեծածախ և մանրածախ առևտուր, հանքարդյունաբերություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն և կապ, կեցություն և հանրային սնունդ, ծառայություններ և այլն։

«Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունը և ներդնում ենք բոլոր ջանքերը` ապահովելու վերջիններիս դրական փորձառությունը համագործակցության բոլոր փուլերում։ Մենք ձգտում ենք ապահովել արագ, ճկուն և անհատականացված սպասարկում՝ հիմնված մեր հաճախորդների կարիքների խորքային ուսումնասիրության վրա։ Մեկ տրիլիոնի շեմի հատումը մեզ համար ոչ միայն նոր բարձունքի նվաճում է, այլ նաև պարտավորեցնող արդյունք՝ շարունակելու աջակցել հայկական բիզնեսի կայուն աճին և տնտեսության զարգացմանը՝ առաջարկելով ֆինանսավորման նորարար լուծումներ»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ այն տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն Քոչարյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik 16.7 մլրդ դրամ պարգևավճար՝ նախագահի, ԱԺ-ի և վարչապետի աշխատակազմերի համար․ «Մեր ձևով»-ի խոսնակ ԵՄ-ն նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունից հետո Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում Ես չեմ դադարի պայքարել, մինչև մյուս հայ գերիները ազատ չարձակվեն. Ֆրենկ Փալոն 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն Լարսը փակ է բեռնատարների համար Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել. Աշոտյան Նարեկին շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն. Զոհրաբյան Ադրբեջանական բենզինի խմբաքանակ մուտք գործեց Հայաստան, նոր պարզվեց՝ հնարավոր էր իջեցնել վառելիքի գինը Դեմոկրատները՝ եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման դեմ Մեր երկրում չկա խնդիր, որ ինքներս մեր ուժերով չկարողանանք լուծել. Արման Թաթոյան Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է Ինչ եղանակ է սպասվում ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին զսպվածության կոչ չի արել Հաջորդ քաղբանտարկյալը դուք եք, եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ Պայքարի ծայրահեղ միջոցի դիմողի համար կարևոր է թե՛ հանրային աջակցությունը, թե՛ «ընկերների» լռությունը Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի Փաշինյանի կազմակերպած «պատարագին» չհիշատակվեց Վեհափառի, տվյալ թեմի, պատարագիչ քահանայի անունը Վիճաբանություն դպրոցի բակում՝ 9-ամյա երեխաների միջև․ կա տուժած Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ներկայացել է Փաշինյանի կազմակերպած պատարագին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am