Ասում են` ինչո՞ւ է Ալիեւը Սեւանը Գյոյչա ասում, մի կարկառուն ՔՊ-ական պատասխանում է՝ ներքին աուդիտորիայի համար են անում` ադրբեջանցիներին է ուղղված: Հարց է ծագում` իսկ դուք ներքին աուդիտորիա չունե՞ք։ Դուք ձեր ներքին աուդիտորիային սիրաշահելու, նրա ազգային արժանապատվությունը շոյելու, նրա առաջ պատիվ ու թասիբ ունեցող իշխանություն երեւալու խնդիր չունե՞ք: ՔՊ առաջնորդն ավելի հեռուն է գնում, ասում է` բա լա՞վ է, որ դուք ամբողջ օրը Արցախ-Արցախ եք ասում, «խեղճ ադրբեջանցիները» ո՞նց դիմանան: Բա եթե դուք Արցախ եք ասում, նրանք էլ պետք է Գյոյչա ու Բասարգեչար ասեն: Էստեղ դժվար է չհայհոյելը, բայց փորձենք քաղաքակիրթ լեզվով տարրական բաներ հասկացնել այս ազգակործաններին: Բասարգեչար երբեմն հայերն էլ են ասում, մանավանդ` տարեց մարդիկ: Առհասարակ` մեր լեզվում լիքը ադրբեջանա-թուրք-պարսկական տերմիններ ու բառեր կան, ինչպես եւ դրանց բառապաշարում լիքը հայկական բառեր` իրար կողքի ապրող ժողովուրդները սովորաբար լեզվական փոխանակումներ են ունենում եւ դա նորմալ է: Ասենք, ֆրանսիացիների, գերմանացիների, իտալացիների լեքսիկոնում անհաշիվ փոխառություններ կան միմյանցից, բայց ոչ մեկը չի կարծում, թե բառերի ու տեղանունների նույնականությունը զավթողական քաղաքականության, մեկը մյուսին ոչնչացնելու մտադրությունների մասին է վկայում: Իսկ Ադրբեջանի պարագայում «Գյոյչան» համակցված է բազում այլ դրսեւորումների հետ, որոնք վկայում են այդ երկրի ագրեսիվ, հակահայկական մտադրությունների, թշնամանքի մասին: Ինչ վերաբերում է Արցախ տեղանունն օգտագործելուն: Որ դու եւ քո կիրթ «յոլդաշը» երկինք էլ թռնեք, հետո իջնեք գետնին, միեւնույնն է` Արցախը հայկական է, հայերն այնտեղ բնակվել են անհիշելի ժամանակներից եւ ոչ մի թուրք զավթիչ, կամ հայի դավաճան չի կարող այդ իրողությունը փոխել:
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն