Մենք քնած՝ նա անցել է գործի

Այսպես կոչված, վարչապետ Փաշինյանի եւ, այսպես կոչված, քահանա Ստեփանի կատարմամբ երկրորդ պիղծ պատարագն էլ անցավ պատմության գիրկը: Առջեւում երրորդն է, այս անգամ՝ Թալինում, որտեղ, այսպես կոչված, վարչապետ եւ, այսպես կոչված, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանը պատրաստվում է նոր պիղծ պատարագ հրահրել եւ, ինչպես ինքն է ասում, աղոթել 44-օրյա պատերազմում ընկած մեր զավակների հոգու հանգստության համար:


Ի՞նչ եմ նկատում… Նկատում եմ, որ ժողովրդական խոսքը, թե ախորժակն ուտելիս է բացվում, ճիշտ է: Հովհաննավանք գնաց, առաջին անգամ գծերն ստուգեց, ապա երկրորդ պիղծ պատարագին մասնակցեց ու տեսավ, որ՝ չէ, մեր ժողովուրդն այնքան էլ մոլեռանդ չէ իր քրիստոնեական հավատի հարցում: Իսկ ինչո՞ւ չմասնակցել երրորդ պիղծ պատարագին, ինչո՞ւ այդ պատարագի հիմքում չդնել ավելի զգայուն թեմա՝ պատերազմի զոհերի հիշատակի համար իբր աղոթելը: Մեկ էլ տեսար՝ աշխատեց։ Ի՞նչ է պատահել, վերջապես… Աննան, սա ցավով եմ ասում, մի քանի սեւազգեստ ընկերուհի ունի, կգցի հետեւից, կտանի Թալինի Սբ Աստվածածին եկեղեցի, համբուրել կտա Տեր Թադե Թախմազյանի առաջ պարզած խաչը, եւ թերթերը կգրեն՝ տեսա՞ք, թե «մեր վարչապետն» ինչքան է սիրում պատերազմի զոհերին ու նրանց ծնողներին… Եվ ոչ ոք գուցե չհարցնի էլ՝ Աննայի սեւազգեստ ընկերուհիներն էլ ուրիշ մեկի հետ չէի՞ն կարող գնալ պատարագի, որ իրենց որդիների գլուխը կերած այս, այսպես կոչված, գերագույն գլխավոր հրամանատարի հետ գնացին պատարագի:

Ֆեյսբուքի իմ անձնական էջում Փաշինյանին մի կարճ նամակ եմ գրել. «Չփորձես այդպիսի բան անել, խորհուրդ չեմ տալիս...»: Կլսի, չի լսի՝ չգիտեմ: Ավելի շատ, սակայն, հակված եմ մտածելու, որ չի լսի: Չորագլխի մեկն է, որ սեւեռվում է մի բանի վրա, ուրեմն մեռնի էլ, պիտի հասնի իր ուզածին: Իսկ թե ինչ է ուզում անել եւ ինչի հասնել պիղծ պատարագների այս շարքով, առայժմ միայն իրեն եւ սատանային է հայտնի: Մինչդեռ ինձ՝ հասարակ մահկանացուիս թվում է, որ ՀՀ, այսպես կոչված, վարչապետը շարունակում է իրականացնել հայ ժողովրդին իր հավատից գցելու, հեռացնելու, նրանից ամորֆ զանգված ստանալու ծրագիրը, որ հաստատ ինքը չի մտածել: Նա այդքան խելք չունի: Ասել են՝ անում է: Ուկրաինայում էլ նույնը տեղի ունեցավ՝ պառակտեցին Ռուս ուղղափառ եկեղեցին, պառակտվեց ժողովուրդը, որ կոչվում էր ուկրաինացի, եւ այսօր ուկրաինացիները կռվում են միմյանց դեմ՝ «մինչեւ վերջին ուկրաինացին» վճռականությամբ: Ո՞վ ավելի լավ կքանդեր Ուկրաինայի նման հզոր երկիրը, եթե ոչ հենց այդ երկրի դրածո իշխանությունը: Եվ դրսի ուժերը հասան իրենց նպատակին: Սա էլ նույն բանն անում է այստեղ՝ Հայաստանում թե՛ ազգաբնակչությամբ եւ թե՛ կրոնական ուղղվածությամբ գրեթե միատարր մեր երկրում:

Ուշադրություն դարձրեք նաեւ այս հարցում, այսպես կոչված, վարչապետի դրսեւորած համառությանը, որին կնախանձեր անգամ հայտնի չորքոտանին: Տեսեք՝ ուր է հասել… Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ դարեր շարունակ իր սուրբ պատարագներում անընդհատ խնկարկել է մեր ազգի արժանավոր զավակների պայծառ հիշատակը, պղծվում է մի ինքնահռչակ (դրսից նշանակված) անհավատի ձեռքով, պղծվում է աստիճանաբար, պղծվում է վանք առ վանք, եկեղեցի առ եկեղեցի, մատուռ առ մատուռ: Այսօր դեռ Արագածոտնում է, վաղը կանցնի Արմավիր, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արարատ, Վայոց ձոր, Սյունիք… Եվ սա է այն գինը, որ նա վճարում է իր դրսի տերերին՝ 2026-ին պաշտոնում մնալու համար: Մեծ թուրանական ճանապարհին Հայաստան չպետք է լինի, եւ վերջ: 

Բայց ի՞նչ անենք, սա է մեր ժողովուրդը, հավատում է, այսպես կոչված, այս կառավարության խոստումներին՝ խաղաղություն ենք բերել, ինքնիշխանություն, ազատություն… Մի հարցնող լինի՝ Եկեղեցի՞ն ինչով էր խանգարում խաղաղությանը, որ սկսեցիք քանդել: Ու կպարզվի, որ սրանց նպատակը ոչ թե խաղաղությունն է, ինքնիշխանությունն ու ազատությունը, այլ Հայաստանը որպես պետություն քանդելը եւ հայ ժողովրդին հերթական անգամ աշխարհով մեկ ցրելը: Օրերս այսպես կոչվածը աթաթուրքի ցիլոյից էր դրել գլխին ու զվռնում էր Երեւանում: Երեւի հաջորդիվ էլ պիղծ պատարագ կանի Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին: Ո՞վ է ձեռքը բռնելու… Ինքն ամոթ չունի… Կա այդպիսի պրոյեկտ՝ հիմնովին քանդել Հայաստանը: Նա անցել է գործի:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 793 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video) «Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am