Վանաձորում կրկին իրավիճակ փոխվեց. Ական թանկ է Փաշինյանի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Վանաձորից լուր տարածվեց, որ վարչական վերաքննիչ դատարանը կարճել էր Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։

Հիշեցնենք, որ 2021-ին ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Փաշինյանն ու դաշնակիցները դատական հայցերով կասեցրին համայնքապետի ընտրությունը, ապա օրենքի փոփոխությամբ՝ համայնքապետ նշանակվեց կրիմինալ համբավ ունեցող Ական, որն ընտրվել է ՀԱՍԿ-ից։

Սակայն իրականում ԴԱՀԿ-ն էր հանել արգելանքը, իսկ դատական արգելքը չէր վերացել, Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ-ը բողոքարկել է ԴԱՀԿ որոշումը, որ քանի դեռ դատական գործընթաներ են, ավագանու կողմից նիստեր հրավիրելու արգելքը չպիտի հանվեր, ԴԱՀԿ-ն էլ հետողորմեա է արել որոշումը: Եթե չբողոքարկեին, ապա, ըստ օրենքի, ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրեր։

Կամ եթե նիստ-քվեարկություն չկայանար, ավագանին կցրվեր, եւ ընտրություններ կանցկացվեին։

Իսկ բողոքարկումից հետո դատական նիստերն այնքան կձգեն, որ կգա կհասնի հերթական ընտրությունների օրը: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Ակային այնքան է հավանել, այնքան հարազատ է նրա արժեհամակարգը, որ թույլ չտվեց՝ Մամիկոն Ասլանյանը դառնա համայնքապետ, բայց ամեն գնով Ակային 4 տարի պահում է այս պաշտոնում եւ հույս ունի, որ Արկադի Փելեշյանով հաջորդ ընտրություններն էլ կհաղթի:

ՀԱՍԿ ղեկավարը երեկ ձեւացրեց, թե տեղյակ չէ դատական գործընթացներից, ասաց` ունեն լիազոր ներկայացուցիչ, որը զբաղվում է այդ հարցերով։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն Ակային է օգտագործում, այլ նաեւ՝ ՀԱՍԿ-ին:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am