ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական գործիչների հետ թանկարժեք ճաշկերույթների մասնակցող եւ Եվրամիության անդամ դառնալու թեկնածության հայտի թաքուն փափագ ունեցող ՔՊ-ականները շարունակում են հարվածներ ստանալ նույն եվրոպական կառույցների կողմից:

Ինչպես հայտնի է, Եվրոպական միության անդամ երկրները այս տարի որոշեցին Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պարզելու՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս հարցով Հունգարիայի հետ առաջացած խնդիրը հաղթահարելու եւ հատկացված միջոցները հնարավորինս շուտ ստանալու համար, ի՞նչ արդյունքներ կան: Հարցրել էինք նաեւ, թե ՀՀ դեսպանության վերաբացումը Հունգարիայում ինչ կերպ է ազդել հայ-հունգարական հարաբերությունների վրա եւ ինչու չի հաջողվում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանին այս հարցում հասնել շոշափելի արդյունքների:

 


ՀՀ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տվել են ընդհանրական, ոչինչ չասող պատասխան: «ՀՀ ԵՄ համագործակցության հիմքում ընկած են բազմաթիվ նախաձեռնություններ եւ ծրագրեր, որոնց իրագործման համար շարունակ ներդրվում են երկուստեք ջանքեր: Դրանց թվում են նաեւ եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին տրամադրվող աջակցությունը, որը ունի կարեւոր նշանակություն, եւ որի շուրջ քննարկումները շարունակվում են ինչպես ՀՀ ԵՄ, այնպես էլ ՀՀ ԵՄ անդամ պետությունների՝ այդ թվում եւ Հունգարիայի հետ երկկողմ ձեւաչափով»:

Այսինքն, որեւէ արդյունք, շոշափելի հանգուցալուծում չկա խնդրի կապակցությամբ. «գործադրվում են ջանքեր»: Իսկ այդ ճանապարհին 2025 թվականն անցնում է, եւ Հայաստանը փաստացի զրկվում է 100 մլն եվրո աջակցությունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Վռազում եք, որ արագի մեջ էդ մի հարցը քննարկեք ու գնաք ձեր ամենօրյա գործին. Սուքիասյանը՝ Ավինյանին (video) Աշխատանքի տեղավորման գործակալները (video) Հանրային քննարկման է ներկայացվել Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու օրենքի փոփոխությունը Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում․ «Հրապարակ» Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ» Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Էյֆելյան աշտարակը փակվել է Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ» Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ» Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ» Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ» Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ» Սպառնացել են պատասխան գործողություններով Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am