Անվճար խորհուրդ Փաշինյանի համար. ինչպես պատրաստվել 2026-ի ընտրություններին՝ հանդես գալով տարբեր կերպարներով

Ինչպես հայտնի է, Փաշինյանն օր ու գիշեր մտածում է, թե ինչ կերպարով հանդես գա 2026-ի ընտրություններում, որ կարողանա գոնե որոշ թվով ձայներ ստանալ, եթե նույնիսկ չկարողանա հաղթել:

2021-ին նրան հաջողվեց հանդես գալ երկու կերպարով. «խաղաղասերի» և նախկինների «թալանը» վերադարձնող հայկական «Ռոբին Հուդ-ի», և դրա շնորհիվ նույնիսկ կարողացավ վերարտադրել իր իշխանությունը:

Գալիք 2026-ի ընտրություններում նրա՝ նախկինների «թալանի» խաղաքարտն այլևս չի գործելու: Դրա վառ ապացույցը Գյումրու անցած ընտրությունների արդյունքն էր:

Փաշինյանը դա հասկացել է և փորձում , գոնե «խաղաղասերի» խաղաթուղթը մաքսիմալ օգտագործել, որպեսզի գոնե 2021-ի կեսի չափ ձայն ստանա:

Դրա համար նա աղերսում է Ալիևից մինչև ընտրություններ ստորագրել այդ փաստաթուղթը, որպեսզի կարողանա ցույց տալ այդ թղթի կտորը, մտածելով, որ դրանով կկարողանա խաբել հանրության առավել թերզարգացած մասին:

Սակայն հանրության այդ հատվածը մեծ թիվ չի կազմում և նրան խորհուրդ են տվել նաև տարբեր խեղկատակ քայլերի դիմել, որպեսզի գրավի նաև հանրության քաղքենի մի մասին:

Դրա համար, օգոստոսի 8-ին նա հայտնվել էր Թրամփի սեղանի վրա և կողքը: Ճիշտ է, Թրամփն այդպես էլ նրա անունը չսովորեց, բայց դա ոչինչ:

Հասկանալով, որ դա քիչ է, Փաշինյանն փորձում է նոր կերպարներ հորինել՝ հանրությանը ներկայանալու համար:

Եթե նախկինում նա սատանաների հետևից էր ընկնում, հեծանիվ էր վարում, ապա այսօր որոշել է ամեն առավոտ սրտիկ ցույց տալով, բարի լույս մաղթել իր ընտրողներին:

Բայց դա էլ է քիչ: Մենք կարող ենք իրեն առաջարկել ամեն շաբաթ Հայաստան հրավիրել իրեն նման մի ինչ-որ կերպարի և համատեղ նկարվել, կամ՝ խեղկատակությամբ զբաղվել:

Մանավանդ, որ դրա համար բյուջեում զգալի գումարներ կան՝ ռուս-ուկրաինական պատերազմի գործոնն օգտագործելուց ստացած գումարներից:

Օրինակ, երեկ միջազգային ժամանցային մամուլը նկատել է, թե ինչպես է աշխարհի ամենասեքսուալ կին-«ռեյսավիկը» (խոշոր բեռնատարի վարորդ) «կիսվել» ինտիմ լուսանկարով։

Կոստառիկացի բեռնատարի վարորդուհի Միլենա Գոնսալեսը, որը հայտնի է նաև որպես «աշխարհի ամենասեքսուալ բեռնատարի վարորդ», իր բլոգում հրապարակել է «բաց» լուսանկար: Լուսանկարը հայտնվել է նրա Ինստագրամի էջում, և ունի ավելի քան 500.000 հետևող:

Համացանցում տեղադրված լուսանկարներում կինը նստած է մեքենայի առջևի նստատեղին՝ հագած կարմիր, նեղ երիզներով և խորը դեկոլտեով (լանջաբացվածքով) շապիկ։ Նա նաև կապույտ ջինսե շորտերով է, զարդերով, ոճավորված սանրվածքով, աչքի ընկնող դիմահարդարմամբ և կարմիր գլխաշորով։

Եթե նրան հրավիրեն Հայաստան և այս նույն բեռնատարում այս կինը նկարվի, օրինակ, Փաշինյանի հետ, ապա այս նկարը կտարածվի աշխարհով մեկ, և Փաշինյանի անուն-ազգանունը գոնե Թրամփը հաստատ կհիշի:

Մանավանդ, որ նա կանանց մասով պրոֆեսիոնալ է, և ուրեմն Փաշինյանն այս հարցում նույնպես շահած դուրս կգա:

Կընդունե՞ն այս առաջարկը Փաշինյանի թիմակիցները, պարզ կլինի մոտ ժամանակներս:

Պետք է շտապել, քանզի հույսը դնել միայն Էրդողանի և Ալիևի վրա՝ իմաստ չունի: Նրանք սովորաբար կարող են մեծ խոստումներ տալ և դրժել դրանք: Մանավանդ, որ միայն իրենց գործոնը խաղի մեջ դնելը, Փաշինյանի համար, քիչ կլինի՝ 2026-ին գոնե որոշ թվով ձայներ ստանալու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1580 անգամ
Լրահոս
ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է․ ինչ նախագիծ էր քննարկվում «Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին Այս պայմաններում ողջ մնալն արդեն հերոսություն է (video) Կսահմանափակվի Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի Ինչից է կախված Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների առաջընթացը Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և մտնել նրանց գրպանը Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Չեմ վերցնելու ավագանու մանդատը. Գերասիմ Վարդանյան WSJ. Կոնգրեսի դեմոկրատները միմյանց են մեղադրել Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am