Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Քաղաքագետ

«Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու» մասին հայտարարությունը դեռ իր հնչեցման պահին հակասահմանադրական էր Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ տարանջատում է պետությունը և եկեղեցին։ Գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին․ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար նա պետք է նախ հրաժարվի իր պաշտոնից։ Սկզբում իշխանությունը փորձեց իր հակաեկեղեցական օրակարգը իրականացնել հանրային աջակցության միջոցով՝ «հոգևոր հավաքի» ձևաչափով։ Սակայն հասարակության մերժողական վերաբերմունքը ստիպեց փոխել մարտավարությունը՝ անցնելով ճնշման և իրավական հետապնդման ուղու»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով վերջին օրերի զարգացումներին։

Նա ընդգծում է.

«Այսօր արդեն երեք Սրբազաններ կալանքի տակ են, իսկ Նաթան արքեպիսկոպոսի և Աղան աբեղայի զրույցի հիման վրա հարուցված գործը վկայում է՝ իշխանությունը նույնիսկ եկեղեցու ներքին կարգապահական գործընթացները փորձում է ներկայացնել որպես քրեական իրավախախտում։

Սա իրավունքի գերակայության դրսևորում չէ, այլ՝ դրա քաղաքական շահարկում։

Իշխանական մեդիայում հրապարակված ձայնագրությունից և վարույթի տրամաբանությունից պարզ է դառնում նաև հաջորդ քայլը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը՝ մեղադրանքի առաջադրման(կալանքի) կամ դրա սպառնալիքի ներքո հրաժարականի պարտադրանքի միջոցով։

Այս ամենն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ ազդեցության թուլացմանը և հոգևոր ինստիտուտը քաղաքական վերահսկողության տակ առնելուն։

Եթե այս գործընթացը չկասեցվի քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիայով, այն կարող է դառնալ ավտորիտար համակարգի կայացման առանցքային նախադեպերից մեկը՝ կասկածի տակ դնելով նաև պետական ինստիտուտների գործողությունների լեգիտիմությունը:

Անկասկած է, որ Փաշինյանի այս հակասահմանադրական ձեռնարկն ուղղված է այնպիսի քաղաքական միջավայրի ձևավորմանը, որը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները կվերածի իշխանության վերարտադրության ձևական միջոցառման»։

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am